ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մարսելի փոխքաղաքապետը կոչ է անում այլ քաղաքներին ևս հանդես գալ դեպի ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու նախաձեռնությամբ

Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակությունը եկել է պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերին և արթնացնելու միջազգային հանրությանը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլան, ով Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
 
Նա պատմեց, որ երբ իրեն տեղեկացրել են ԼՂ հումանիտար բեռ ուղարկելու՝ Ֆրանսիայի նախաձեռնության մասին, ամեն ինչ արել է, որ ընդգրկված լինի պատվիրակության կազմում:
 
«Սա իմ առաջին այցն է Հայաստան, թեպետ կուզենայի, որ առաջին այցն այսպիսին չլիներ։ Եթե այս պատվիրակության մեջ և այս օգնության մեջ Մարսելը ներկայացված չլիներ, մենք լուրջ խնդիր կունենայինք: Մարսելը շատ լավ հիշում է բոլոր այն հայորդիներին, որոնց ընդունեց»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ հայեր են ապրում Մարսելում:
 
Միշել Ռուբիռոլան միաժամանակ ցանկություն հայտնեց, որ ԼՂ հայերն էլ ապրեն իրենց տանը:
 
«21-րդ դարում սովամահ անել ժողովրդի՝ ստիպելու համար լքել իր տունը, անընդունելի է: Որևէ ժողովրդի տառապանք անընդունելի է: Մենք նաև այստեղ ենք՝ պաշտպանելու բոլոր տառապող ժողովուրդներին, որտեղ էլ նրանք գտնվեն»,- ասաց նա։
 
Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալը հույս հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարձագանքի իրենց դիմումին և ՄԱԿ-ի ԱԽ-ում կներկայացնի բանաձև:
 
« Կոչ եմ անում, որ այլ երկրներում ևս քաղաքները նման նախաձեռնությամբ հանդես գան, որպեսզի միջազգային հանրությունը արթնանա»,- եզրափակեց Ռուբիռոլան։
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: