ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Համագործակցությունից մինչև տարածաշրջանային անվտանգության հարցեր. Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ։

Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։
 
Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում:
 
 
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ:
 
Անդրադառնալով անկախացումից ի վեր ամենախոշոր բնական աղետի՝ ջրհեղեղների հետևանքով Սլովենիայի կրած վնասներին՝  Նախարար Միրզոյանը Հայաստանի համերաշխությունն է հայտնել Սլովենիայի ժողովրդին և աջակցության պատրաստակամություն հայտնել՝ հաղթահարելու բնական աղետի հետևանքները: Ընդգծել է բնական և մարդածին աղետների դեմ համարժեք արձագանքի և քայլերի կարևորությունը:
 
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության, միջազգային կառույցների շրջանակներում  փոխգործակցության շուրջ:
 
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: 
 
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը և շեշտել, որ անթույլատրելի է 21-րդ դարում 120 հազար մարդկանց փաստացի պաշարման մեջ պահելու Ադրբեջանի քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: 
 
Նախարար Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղում վերահաս հումանիտար աղետը կանխելու  հրամայականը: Շեշտվել է միջազգային գործընկերների կողմից, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հստակ ուղերձների, քայլերի կարևորությունը:
 
Աղբյուր՝ armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 29, 2023 - 10:19

կոդ: 271275

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: