ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տավուշի մարզում վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել և ծանոթացել ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզ այցի շրջանակում չնախատեսված կանգառներ է ունեցել մի քանի բնակավայրերում, որտեղ ծանոթացել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին:

ՀՀ վարչապետը նախ եղել է Դիտավանում, որտեղ ընթացքի մեջ են 3,1 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքները: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 461 մլն դրամ: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում:
 
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի 6,9 կմ հատվածի շինաշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 938 մլն դրամ:
 
Ակնաղբյուրում արդեն իսկ ավարտին են հասցվել 2,9 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Ծրագիրը գնահատվում է 225 մլն դրամ:
 
Մարզկենտրոն Իջևանում վարչապետ Փաշինյանը ծանոթացել է ներքաղաքային 500 մետր ավտոճանապարհի ավարտված աշխատանքներին: Դրանք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ներդրվել է 80 մլն դրամ: Վարչապետը եղել է նաև Իջևանում ԿԳՄՍ-ի հետ համագործակցությամբ բացված «ԼՈՖԹ» կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և վերջինիս գործունեությանը:
 
Հովք բնակավայրում 1,2 կմ ճանապարհահատվածում իրականացվում են տուֆապատման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Ծրագրի համար հատկացվել է 60 մլն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:


Գոշ բնակավայրում ևս 1400 մետր ճանապարհին իրականացվել են տուֆապատման աշխատանքներ, որոնց համար հատկացվել է 73 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում միջոցների 60 տոկոսը տրամադրել է Կառավարությունը:
 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ճանապարհաշինական ծրագրերի շարունակական և հետևողական իրականացումը և ընդգծել որակի խիստ պահպանման անհրաժեշտությունը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 27, 2023 - 10:00

կոդ: 271123

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: