ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 23-ին Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարությունից, միջոցառման պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ծրագրի մասնակիցներ ու հյուրեր։
 
«Ողջունելով ներկաներին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ արդեն չորրորդ անգամ իրականացվող այս միջոցառումը փաստում է, որ «Ներուժ»-ը կայացած և հաստատուն հիմքերի վրա դրված ծրագիր է, որի հիմնական նպատակներից մեկը Սփյուռքից դեպի Հայաստան տեխնոլոգիական ներգաղթի ապահովումն է։
 
«Մեր մասնակիցներն՝ ապրելով, կրթվելով, աշխատելով աշխարհի տարբեր երկներում, իրենց հետ Հայաստան են բերում այդ երկրների փորձը, նոր գաղափարներ ու մշակույթ,  որոնք հաջողությամբ տեղայնացնելով՝ նոր մտքեր են տալիս ոլորտին»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։
 
Նախարարը վստահություն է հայտնել, որ միջոցառումների ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում նոր ծրագրեր, բիզնես գաղափարներ ու համագործակցություններ կձևավորվեն, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։
 
Ռոբերտ Խաչատրյանը նաև հաջողություն և արդյունավետ աշխատանք է  մաղթել «Ներուժ 4.0» մասնակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ըստ աղբյուրի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր խոսքում արձանագրել է «Ներուժ» ծրագրի դրական ազդեցությունը Հայաստանի տեխնոլոգիական համայնքում՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում այն կընդլայնի իր ծավալները։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ «Ներուժ»-ը պետք է վերածվի տեխնոլոգիական ոլորտում «համահայկական խաղերի»՝ հնարավորություն տալով Սփյուռքի գաղթօջախներում հիմնված տեխնոլոգիական ընկերություններին և ստարտափներին ինստիտուցիոնալ կերպով և ավելի մեծ ծավալներով ներգրավվել Հայաստանի տնտեսական կյանքին, և տեղի ստարտափ էկոհամակարգի հետ միասին կամուրջներ կառուցի Հայաստանի և Սփյուռքի միջև։
 
«ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վերահաստատել է Կենտրոնական բանկի շարունակական աջակցությունը «Ներուժ» ծրագրին՝ ընդգծելով գիտելիքի և նորարարության կարևորությունը։
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր հերթին ներկայացրել է «Ներուժ 4.0» ծրագրի առանձնահատկությունները` նշելով այն փոփոխությունները, որոնք արվել են նախորդ տարիներին իրականացված ծրագրերի համեմատ։
 
«Ներուժ 4.0» ծրագրին մասնակցում է 22 թիմ՝ աշխարհի 7 երկրից»,- հայտնում են ԲՏԱ նախարարությունից՝ հավելելով, որ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ծրագրին դիմած ընկերություններն ունեն հետևյալ ուղղությունները՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, կենսատեխնոլոգիաներ, կրթական տեխնոլոգիաներ և այլն:
 
Նշվում է, որ դասախոսություններով, սեմինարներով, մենթորային հանդիպումներով, մշակութային այցերով, ժամանցային միջոցառումներով հագեցած «Ներուժ 4.0» ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը, երբ տեղի կունենա միջոցառման փակման պաշտոնական արարողությունը և կհայտարարվեն ծրագրի հաղթողները, որոնց որոշելու է նախապես ձևավորված հանձնաժողովը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 24, 2023 - 09:52

կոդ: 270922

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: