ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բելգիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրապարակավ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

«Մեր դիրքորոշումը նույնն է թե Երևանում, թե Բաքվում։ Մեզ համար ամենակարևորն այս փակուղուց դուրս գալն է, որպեսզի հումանիտար իրավիճակը բարելավվի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կյանքի պայմանները բարելավվեն։ Դա հրադադարի համաձայնության մաս է կազմում, և մենք Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում վերադառնալ բանակցություններին՝ լինի դա Վաշինգտոնում, թե որևէ այլ վայրում։ Մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետի համաձայնությունը, որը հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին նույնն անել», - ասել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը:

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրապարակավ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բելգիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկայում Բաքու կատարելիք այցի ժամանակ ի՞նչ ուղերձ է հղելու Ադրբեջանի իշխանություններին։
 
 
    «Մեր դիրքորոշումը նույնն է թե Երևանում, թե Բաքվում։  Մեզ համար ամենակարևորն այս փակուղուց դուրս գալն է, որպեսզի հումանիտար իրավիճակը բարելավվի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կյանքի պայմանները բարելավվեն։ Դա հրադադարի համաձայնության մաս է կազմում, և մենք Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում վերադառնալ բանակցություններին՝ լինի դա Վաշինգտոնում, թե որևէ այլ վայրում։ Մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետի համաձայնությունը, որը հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին նույնն անել», - ասել է նա։
 
 
Նրա խոսքով՝ բանակցային տարբեր ֆորմատներ են գործում այս պահին, տարբեր երկրներ են ներգրավված բանակցություններում։
 
 
    «Ամենաբարձր մակարդակով բանակցությունների պակաս չկա, իրականում պակասում է դրանք տեղում իրագործելու կամքը։ Ահա թե ինչու դեմ առ դեմ հանդիպման ժամանակ մենք ընդգծել ենք փորձագետների, հանձնաժողովների առկայության անհրաժեշտությունը, որոնք կկարողանան վերջ տալ թշնամանքին, երկու ժողովուրդների միջև իրական հաշտեցման, վստահության հնարավորություն կտան, որպեսզի երկու ժողովուրդները սահմանի երկու կողմում խաղաղ ապրելու հնարավորություն ունենան։ Որպես Եվրոպական Միության ակտիվ անդամ, շուտով նաև ԵՄ խորհրդի ապագա նախագահող, մենք ամրապնդելու և ակտիվացնելու ենք մեր մասնակցությունն այս բոլոր գործընթացներին, այդ թվում՝ մեր դեսպանության միջոցով, որ կունենանք Երևանում», - ասաց նա։
 
 
2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ ղեկավարների միջև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են միմյանց 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Դրանից հետո Հայաստանի վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը՝ շեշտելով, որ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու հրապարակային հայտարարություն է ակնկալում նաև Ադրբեջանի նախագահից։ Ադրբեջանցի պաշտոնյաների կողմից, սակայն, մինչ այս պահը հրապարակային հայտարարություններ չեն հնչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 22, 2023 - 21:16

կոդ: 270813

Աշխարհ

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: