ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ես ողջունում եմ Հայաստանի վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել․ Բելգիայի ԱԳ նախարար

Բելգիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօր համատեղ ասուլիսի ժամանակ կարևորեց իր այցը Հայաստան։ Ըստ նրա՝ Բելգիայի ԱԳ ոչ մի նախարար մինչ այժմ ոտք չէր դրել հայկական հողի վրա, և ժամանակն էր փոխելու այս իրավիճակը։

Հաջա Լահբիբին անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած իր այցին և նշեց, որ չպետք է մոռանալ պատմությունը և պետք է խուսափել, որ այն կրկնվի։
 
«Մեծագույն բախտ ունենք 30 հազար հայ ունենալու Բելգիայում, բոլորը հպարտ են հայ և բելգիացի լինելու համար։ Առաջարկել ենք դեսպանություն բացել Հայաստանում, սա ցույց կտա, թե ինչ կարևորություն ենք մենք տալիս մեր քաղաքական հարաբերություններին։ Բելգիան աջակցելու և քաջալերելու է այն հակամարտության կարգավորմանը, որը 100 տարի ի վեր լուծում չի գտնում: Մտահոգված է Բելգիան ԼՂ հակամարտության լարվածության կապակցությամբ, միակ ճանապարհը այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար բանակցությունների և կոմպրոմիսների ճանապարհն է, նույնիսկ եթե դրանց դժվար է հասնել։ Ես նույնը կասեմ նաև ադրբեջանցի իմ գործընկերոջը»,- ասաց դիվանագետը:
Ըստ նրա՝ 2023 թվականին Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են, երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների սուվերենությունն ու տարածքների ամբողջականությունը. «Ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։ Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է պահապանել իր բնակչության անվտանգության իրավունքը։ Ես կհիշեցնեմ ադրբեջանցի իմ գործընկերոջը այս մասին»:
 
Վերջինիս խոսքերով՝ ՀՀ-ն և Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրին, և երկու ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել՝ հայ և ադրբեջանցի ժողովրդին թույլ տալու ապրել խաղաղության մեջ։ Նա տեղեկացրեց, որ նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, Երևանում և Բաքվում․ «Մենք հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն, դրան հասնելու համար հույս դրեք Եվրամիության վրա»:
 
Բելգիայի ԱԳ նախարարը կարևորեց ՀՀ որոշումը՝ իր տարածքում ընդունելու ԵՄ դիտորդական առաքելությանը, որի նպատակն է ապահովել կայունություն։
 
Դիվանագետը նաև անդրադարձավ Լաչինի միջանցքի սահմանափակումներին, որը լուրջ հետևանքներ է ունենում և սպառնալիքներ առաջացնում՝ սովամահության և հիվանդությունների առումով․ «Բնակիչների կյանքը վտանգի մեջ է, Բելգիան ընդունում է ԵՄ դիրքորոշումը, և Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»։  
 
Աղբյուր՝ armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: