ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինքնաթիռներ, դրոններ ու օդապարիկներ Լոռու երկնքում. Ստեփանավանի օդանավակայանում կկայանա Air Fest փառատոնը

Օգոստոսի 26-ին Ստեփանավան օդանավակայանում (Տաշիր համայնք) կկայանա Air Fest IV Stepanavan փառատոնը։

Ժամը 12:00-ից սկսած՝ Ստեփանավանի օդանավակայանում ներկաները ականատես կլինեն մեծ օդային փառատոնի․ երկինքը կզարդարեն տարատեսակ թռչող սարքեր՝ ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ։ Միջոցառմանը կներկայացվեն ժամանցային ծրագրեր, իմերսիվ փորձառություններ՝ զուգորդված բենդների և DJ-ների կատարումներով։
 
 
Սակայն Air Fest IV Stepanavan-ը միայն հետաքրքիր ժամանցի մասին չէ․ վերջինիս առաջնային նպատակը Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը նպաստելն է։ Air Fest-ի շրջանակում ոլորտի առաջատարները կկազմակերպեն պանելային քննարկումներ և շնորհանդեսներ։ Նրանք կկիսվեն իրենց փորձով, գիտելիքներով և գաղափարներով Հայաստանում փոքր ավիացիայի հետագա զարգացման վերաբերյալ։
 
«Armenia Air Fest-ը ավելին է, քան պարզապես միջոցառում, այն ճանապարհորդություն է դեպի փոքր ավիացիայի հետաքրքրաշարժ աշխարհ: Մեր միջոցառումը ցուցադրում է ինքնաթիռների, օդապարիկների, անօդաչու թռչող սարքերի, ավիամոդելների բազմազան տեսականի, և որպես փոքր ավիացիայի զարգացման հարթակ՝ փառատոնը նպատակ ունի ոգեշնչել օդաչուների և ավիացիայի էնտուզիաստների հաջորդ սերնդին և նպաստել մարզպետների, մասնավոր հատվածի և կարծիքի առաջնորդների միջև երկխոսությանը, ինչը պետք է օգնի ոլորտի զարգացմանը»,- նշում են կազմակերպիչները։
 
Air Fest IV Stepanavan-ը կազմակերպում է Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աջակցությամբ:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 21, 2023 - 13:41

կոդ: 270673

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: