ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պաշտոնական խողովակներով Ստեփանակերտը Մոսկվայից փաստաթուղթ չի ստացել

ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում արտահերթ ընթացակարգով ծավալված քննարկման արդյունքում որևէ փաստաթղթի չընդունումը կարող է նոր վտանգներ ստեղծել արցախահայության համար։

 Ադրբեջանը սա կարող է ընկալել որպես «կանաչ լույս» իր հետագա քայլերի համար։ Երեկվանից ինտերնետի հասանելիության խափանումն այս համատեքստում են դիտարկում վերլուծաբանները՝ չբացառելով, որ Ադրբեջանն առաջիկայում փորձելու է Արցախի շուրջ հումանիտար օղակն էլ ավելի սեղմել։ Մյուս կողմից, սակայն, վերլուծաբանները փաստում են՝ ՄԱԿ–ի քննարկումն արձանագրեց, որ կոնսենսուս կա Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու հարցում։
Պաշտոնական խողովակներով Ստեփանակերտը Մոսկվայից  որևէ փաստաթուղթ չի ստացել՝ նախօրեին հրավիրված հրատապ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի արտգործնախարար  Սերգեյ Ղազարյանը։ Խոսքը Արցախին վերջերս ներկայացված, այսպես ասենք,  «լավրովյան  նոր պլանի» մասին է՝ 14 կետանոց առաջարկներով։
Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն էր Ֆեյսբուքում հրապարակել փաստաթուղթը՝ նշելով, որ առաջարկը ՌԴ արտգործնախարարը ներկայացրել է հուլիսի 25–ին։ Առաջարկների նախագիծը վերնագրված է «Հայ բնակչության անվտանգության ու իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը Ադրբեջանական ԽՍՀ-ի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»: Կետերը փաստում են, որ խոսքը բացառապես մշակութային և կրոնական ինքնավարության մասին է։
Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի խոսքով՝  թեև պաշտոնական խողովակներով Արցախի արտգործնախարարությունը նման փաստաթուղթ չի ստացել, բայց նման հնարավորությունները գնահատվել են։   
«Սա իրականությունից կտրված տեսլական է։ Սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք «գետնի վրա»։ Եթե որևէ մեկը միջնորդներից նման հույսեր ուներ, ապա տեսնելով Ադրբեջանի կողմից այդ քաղաքականության արդյունքները, երբ 120 հազար մարդ միտումնավոր մատնված է սովի, ամենաօրյա կտրվածքով Ադրբեջանի կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, ուժի կիրառման մասին սպառնալիքներ, ինչպես է ոչնչացվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, որևէ հիմքեր որևէ միջնորդ չունի, որպեսզի նման տեսլականների ինչ–որ առաջարկներ հնարավոր լինի կյանքի կոչել։ Այս փաստաթղթի մասին կսահմանափակվեմ միայն այսքանով»։

Վերլուծաբանների շրջանում կարծիք կա, որ պայքարի առանցքում այսօր պետք է լինի  քաղաքական ինքնավարության պահանջը, և այն  հստակ ու բարձր պետք է հնչի հենց Արցախից։ Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը վստահ է, որ անգամ պաշարված Արցախը դեռ ունի այդ հնարավորությունը, քանի դեռ ՄԱԿ ԱԽ քննարկումը Ադրբեջանը չի ընկալել որպես «կանաչ լույս» և ավելի չի սեղմել օղակը Արցախի շուրջ։
«Քանի դեռ արցախահայությունը շարունակում է մնալ իր հայրենիքում, դիմադրել այդ իրավիճակին, բնականաբար, կան գործիքներ և այդ գործիքները, այնուամենայնիվ, դեռևս կիրառելի են։ Այլ հարց է, որ Ադրբեջանի գործողությունների համար կա բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ, և ՄԱԿ–ի ԱԽ նիստն էլ դրա վառ ապացույցն էր․ ելույթներից բացի մեծ հաշվով որևէ առարկայական ճանապարհ, ծրագիր ՄԱԿ–ի ԱԽ–ն չառաջարկեց ստեղծված հումանիտար աղետը կանխելու համար»։
Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ տարբեր քննարկումների և միջազգային մամուլում հրապարակումների միջոցով որոշակի մթնոլորտ ստեղծել է հայկական կողմի հետագա քայլերի համար, իսկ «Լավրովի նոր պլանը»՝ բավական ցածր աստիճանի իրավունքներով, լուրջ վտանգ է համարում Արցախի համար։ Շեշտում է՝ ԱՄՆ–ն ու ԵՄ–ն նույնպես դրանից ավելին չեն առաջարկում։
«Բավականին ցածր աստիճանի կարգավիճակ, ինչպես օրինակ ունեն Կոսովոյի սերբերը Կոսովոյի հյուսիսում, եթե ոչ՝ ավելի ցածր։ Դա շատ ցածր աստիճան է և դա չի կարող ընդունելի լինել։ Դա նշանակում է, որ Արցախի կենտրոնական իշխանությունները կլուծարվեն, դրա փոխարեն արցախահայերին կառաջարկեն քվոտաներ ընդհանուր ադրբեջանական և տեղական մարմիններում։ Մենք պետք է ակնկալենք, հատկապես արցախահայությունը և մենք իրենց պետք է աջակցենք, գոնե լինի ինչ–որ քաղաքական, ոչ թե մշակութային ինքնավար կարգավիճակ, որպեսզի Արցախը որպես տարածքային միավոր պահպանվի։ Եթե ժամանակին ԱՄՆ–ն ու ԵՄ–ն Կոսովոյին տվեց այդ ամենաբարձր անջատման և աստիճանաբար նաև սուվերենության կարգավիճակը, իրենք չեն կարող հիմա այս աստիճանի նշաձողը իջեցնել Կոսովոյին ամենանման հակամարտության դեպքում։ Նրանք գոնե պետք է քաղաքական ինքնավարությանը մոտ կարգավիճակ փորձեն ապահովել արցախահայության համար»։
Բայց սրա համար անհրաժեշտ է մեծ ճնշում Ադրբեջանի վրա։ Փորձագետի կարծիքով՝ դա այս պահին կարող է անել ԱՄՆ–ն, քանի որ ԵՄ համար պատժամիջոցն կիրառելու որոշումը ավելի բարդ է կայացնել։ Կառույցին անհրաժեշտ է 27 պետությունների կոնսենսուս և անգամ նրանցից մեկը, ով Ադրբեջանի հետ, ենթադրենք, ռազմավարական համագործակցության և նավթ ստանալու պայմանագիր ունի, վետո դնի, ապա ԵՄ–ն որոշում չի կարող ընդունել։
Արցախի քաղաքական ինքնավարության հարցը բանակցային օրակարգ վերադարձնելու համար, քաղաքագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, պահանջելու է միասնական օրակարգ․
«Լինի տեսլական՝ դեպի ուր ենք գնում, լինեն դեպի այդ տեսլականը տանող գոնե ուրվագծված ճանապարհներ։ Այ, սա է ցավալին, որ առայժմ տեսանելի չեն։ Մենք չենք տեսնում այն համահայկական ընդհանուր մեխանիզմի գործարկման հնարավորությունը»։  
Վերլուծաբանը նկատի ունի Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միասնական և կանոնակարգված աշխատանքը։ Մինչդեռ չի բացառում, որ առաջիկայում Ադրբեջանը փորձ կանի հենց Արցախում ապակայունացնել քաղաքական իրավիճակը, ինչը կփորձի օգտագործել ներխուժման համար՝ իրավիճակ կայունացնելու պատրվակով։   
hy.armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: