ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մոտ 100 թուրք մտավորական կոչ է անում կանխել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում

Մոտ 100 թուրք մտավորական կոչ է անում ճեղքել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը օդային փոխադրումների միջոցով և դրանով վերջ դնել մարդկային ողբերգությանը։

Մտավորականների նամակը թարգմանաբար՝ ստորև.
 
 
«Ամիսներ շարունակ Բաքվի ռեժիմը, Անկարայի ռեժիմի աջակցությամբ, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ հնարավոր դարձնելով նրանց ցեղասպանությունը։ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո [դրանում ներգրավված էին Թուրքիայի զինված ուժերը], պետք է բաց լիներ հումանիտար օգնության, շտապ օգնության ծառայությունների և խաղաղապահների համար, 2022-ի դեկտեմբերի 12-ից փակ է և շրջափակված։
 
Ամիսներ շարունակ ՄԱԿ-ը, Եվրամիությունը և Եվրոպայի Խորհուրդը կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել Ղարաբաղում բնակվող 120 հազար մարդկանց շրջափակումը, սակայն Բաքվի ռեժիմը անտեսել, մերժել կամ հերքել է շրջափակումը։ Այդուհանդերձ, բոլորը գիտեն, որ առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն կարող մտնել Ղարաբաղ և Ղարաբաղի ոչ մի բնակիչ չի կարող լքել շրջանը՝ նույնիսկ հրատապ առողջապահական կարիքները հոգալու համար։
 
Խորացող ճգնաժամի պայմաններում և ի հաստատումն միջազգային հանրության մտահոգությունների՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է հրապարակայնորեն սպառնալ Ղարաբաղի բնակիչներին՝ այնաստիճան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակեց մի կարևոր զեկույց, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում որակում է որպես ցեղասպանության հանգեցնող։
 
Մենք՝ Թուրքիայից ներքոստորագրյալներս, տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բավականաչափ զգայուն չէ զարգացումների նկատմամբ և մտահոգությամբ ենք հետևում իրավիճակին։
 
Ցեղասպանության կանխարգելումը չի նշանակում սպասել դրա իրագործմանը, որից հետո նոր միջամտել: Դա ենթադրում է ակտիվ քայլերի ձեռնարկում՝ նման վտանգը այսօ՛ր կանխելու համար։
 
Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև միջազգային հանրությանը ակտիվ կեցվածք որդեգրել։
 
Ինչպես 1948-49 թվականներին ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարումների միջոցով և վերջ դնել մարդկային այս ողբերգությանը։
 
  1. Աբդուլլահ Դեմիրբաշ,
  2. Աբդյուլհաքիմ Դաշ,
  3. Ադնան Ջանգյուդեր,
  4. Ադնան Չելիք,
  5. Ահմեթ Այքաչ,
  6. Ահմեթ Քոնուկ,
  7. Աքըն Աթաուզ,
  8. Աքըն Բիրդալ,
  9. Ալև Էր,
  10. Ալեք Քյոշքերյան,
  11. Ալի Գյոքքայա,
  12. Արի Գյունթեր,
  13. Աշլը Էրդողան,
  14. Աթիլա Թույգան,
  15. Այշե Հյուր,
  16. Այշե Յըլդըրըմ,
  17. Այշեգյուլ Դևեջիօղլու,
  18. Բասքըն Օրան,
  19. Բայրամ Քայա,
  20. Ջելյալ Բաշլանգըչ,
  21. Ջենգիզ Աքթար,
  22. Ջենգիզ Արըն,
  23. Դենիս Դրայսբուշ,
  24. Դողան Օզգյուդեն,
  25. Էմրահ Ջիլասուն,
  26. Էրդալ Դողան,
  27. Էրդողան Քահյաօղլու,
  28. Էրեն Քեսքին,
  29. Էրգյուն Բաբահան,
  30. Էրոլ Էրջան,
  31. Էսեր Բուդակ,
  32. Էսրա Մունգան,
  33. Ֆաթիմե Աքալըն,
  34. Ֆիքրեթ Բաշկայա,
  35. Կարո Գաբրիելյան,
  36. Գենչայ Գյուրսոյ,
  37. Գյունգյոր Շենքալ,
  38. Գյուրհան Էրթյուր,
  39. Հաջեր Անսալ,
  40. Հասան Բուրգուջուօղլու,
  41. Հաթիջե Յըլդըզ,
  42. Հըդըր Չելիք,
  43. Հովսեփ Հայրենի,
  44. Հյուսեյն Հաբիփ Թաշքըն,
  45. Իբրահիմ Սևեն,
  46. Ինան Գեդիք,
  47. Ինջի Թուղսավուլ,
  48. Հերա Ցուրու,
  49. Քեմալ Բիլգեթ,
  50. Քեմալ Հյուր,
  51. Քեմալ Յալչըն,
  52. Քենան Յենիչե,
  53. Մահմութ Քոնուք,
  54. Մեհմեթ Ալի Բալթա,
  55. Նաֆիզ Օզբեք,
  56. Նեջաթի Աբայ,
  57. Նեդիմ Քիբար,
  58. Նեսիմ Օվադյա Իզրաիլ,
  59. Նեսրին Նաս,
  60. Նևզաթ Օնարան,
  61. Նուրջան Բայսալ,
  62. Նուրթեն Քըրմըզըգյուլ,
  63. Օqան Քյուչjուքերսան,
  64. Օսման Օքքան,
  65. Օյա Բայդար,
  66. Օմեր Ֆարուք Գերգերլիօղլու,
  67. Օմեր Մադրա,
  68. Ռաչո Դոնեֆ,
  69. Ռագըփ Դուրան,
  70. Ռագըփ Զարաքօլու,
  71. Ռամազան Գեզգին,
  72. Ռեջեփ Մարաշլը,
  73. Սաիթ Չեթինօղլու,
  74. Սաիթ Օրալ,
  75. Սելահաթթին Քոչակ,
  76. Սելայ Էրթեմ,
  77. Սելմա Քոչիվա,
  78. Սերդար Քոչման,
  79. Սիբել Յիղիթթեքին,
  80. Շաբան Իբա,
  81. Շաքիր Բիլգին,
  82. Շամիլ Ալթան,
  83. Շանար Յուրդաթափան,
  84. Շուքրիե Էրջան,
  85. Թաներ Աքչամ,
  86. Ուլքյու Չևիք
  87. Վիկտորյա Չիպրուտ,
  88. Յալչըն Էրգյունդողան,
  89. Յասեմին Գեդիք,
  90. Յաշար Քյուչուքասլան,
  91. Յավուզ Այդըն,
  92. Յավուզ Բայդար,
  93. Եդվարդ Դանձիկյան,
  94. Յըլդըզ Այդըն,
  95. Յուսուֆ Քյոսե,
  96. Զարիֆե Աթիկ,
  97. Զիյա Օզդեր։
 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: