ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Pegasus» լրտեսող ծրագիրը՝ ԱՄՆ «դաշնային սև ցուցակում»

Միացյալ Նահանգներն իր դաշնային՝ «սև ցուցակում» է ընդգրկել իսրայելական «NSO Group»-ի և «Intellexa» ընկերությունների, համապատասխանաբար, «Pegasus» ու «Predator» լրտեսող ծրագրերը, որոնք վերջերս հիշատակվել էին հայաստանյան գործիչների հեռախոսները թիրախավորելու մասին հրապարակումներում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հայտնի է, որ հայաստանյան առնվազն 12 հանրային գործիչներ թիրախավորվել են իսրայելական «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով: Այդ մասին, մասնավոորապես, հայտնի էր դարձել «Amnesty International»-ի զեկույցի արդյունքում։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը միացել էր «Pegasus Project» նախաձեռնությանը, որը միավորում է քաղհասարակության և լրատվական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչների: Նպատակը՝ թվային անվտանգության ոլորտում գործող իսրայելական «NSO Group» ընկերության «Pegasus» և այլ լրտեսող ծրագրերի կիրառման բացահայտումն էր ու կանխումը:
2021 թվականի նոյեմբերին իսրայելական «NSO Group»-ը հայտնվեց ԱՄՆ կառավարության «դաշնային սև ցուցակում»՝ լրտեսական գործունեության համար: Ամերիկյան կառավարության առնվազն մի քանի տասնյակ աշխատակիցների հեռախոսներ տաս երկրներում թիրախավորել էին լրտեսող ծրագրերի միջոցով։
Ըստ «The Washington Post»-ի, սաուդացի հանգուցյալ լրագրող, պարբերականի սյունակագիր Ջամալ Խաշոգիի կինը՝ Հանան Էլատրը, վերջերս դատական հայց է ներկայացրել ընդդեմ «NSO Group»-ի, քանզի, ըստ Էլատրի, «Pegasus»-ն օգտագործվել իր հեռախոսը գաղտնալսելու ու նաև այդ միջոցով ամուսնու գործունեությանը հետևելու համար:
Վերջերս հայտնի է դարձավ, որ ԱՄՆ կառավարության «սև ցուցակում» են հայտնվել երկու այլ լրտեսող ծրագրեր ստեղծող ընկերություններ, ներառյալ՝ «Intellexa»-ն: Նման ցուցակում լինելը սահմանափակումներ է ենթադրում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության ժամանակ:
Ըստ «Amnesty International»-ի, հայաստանյան սերվերային ենթակառուցվածքներում հայտնաբերվել էին «Predator» լրտեսող ծրագրի հետքեր։ Ծրագիրը մշակել է «Intellexa» ընկերությունը: Զեկույցը ներկայացրել էր անվտանգության գծով «Meta»-ի հետազոտողների կարծիքը, թե «Predator»-ի կիրառման հավանական պատվիրատուն Հայաստանից է, և անհրաժեշտ է լրացուցիչ հետաքննություն՝ հստակեցնելու, թե ում նկատմամբ և ինչ նպատակով է այն կիրառվել:


Աղբյուր՝ hy.armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: