ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանն ընդգծում է Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարության արագացման անհրաժեշտությունը

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ և քննարկել տրանսպորտային համագործակցության զարգացման ուղիները՝ Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարության առանցքայնությամբ։

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ և քննարկել տրանսպորտային համագործակցության զարգացման ուղիները՝ Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարության առանցքայնությամբ։
 
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը Ռուսաստանում Իրանի դեսպանը, մատնանշելով այս նախագծի կարևորությունը երկու երկրների միջև փոխադրամիջոցների զարգացման հարցում, ընդգծել է այս ռազմավարական տարանցիկ երթուղու շինարարության մեկնարկի արագացման անհրաժեշտությունը։
 
Ջալալին նաև ընդգծել է նավահանգիստների և ծովային նավատորմի զարգացման անհրաժեշտությունը և Վոլգա գետի վրա հողահանման աշխատանքների արագացումն Իրանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների զարգացմանը համահունչ։
 
Լևիտինը, մատնանշելով Ռուսաստանի կառավարության ջանքերը՝ սկսելու այս ճանապարհի կառուցումը որպես Հյուսիս-Հարավ միջանցքի լրացուցիչ օղակ, ընդգծել է երկու երկրներում համապատասխան գերատեսչությունների խորհրդակցությունների շարունակականության անհրաժեշտությունը:
 
Վերջերս Իրանի հյուսիսային Գիլան նահանգում՝ սահմանամերձ Աստարա քաղաքից, մեկնարկել են Աստարա-Ռաշտ միջազգային երկաթուղու նախագծի շինարարական աշխատանքները։
 
 Հյուսիս-Հարավ  միջազգային միջանցքը Իրանի տարածքով Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից բեռների երկաթուղային տարանցման հնարավորություն է տալիս դեպի Ադրբեջանի, Ռուսաստան և Արևելյան ու Հյուսիսային Եվրոպա:
 
Հաշվի առնելով Հյուսիս-Հարավ միջանցքի ռազմավարական, տնտեսական, սոցիալական և քաղաքական նշանակությունը Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև տարածաշրջանի և աշխարհի համար՝ անհրաժեշտ է Գիլան նահանգի այլ հատվածներում նույնպես շարունակել միջանցքի շինարարությունը:
 
 
Աղբյուր՝ parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: