ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը հաստատել է՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրականացնում

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր զեկույցում արձանագրում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օկամպոն իր զեկույցում շեշտում է, որ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ»՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:
 
«Չկան դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի», - նշել է Օկամպոն զեկույցում՝ հավելելով, որ սովամահությունը, որպես մարդկանց ոչնչացնելու մեթոդ, անտեսվել է միջազգային ողջ հանրության կողմից, երբ օգտագործվել է հայերի դեմ 1915 թ.-ին, ինչպես նաև հետագայում հրեաների, լեհերի, Լենինգրադում ռուսների, այնուհետև՝ կամբոջացիների, ինչպես նաև Սրեբրենիցայում բոսնիացիների դեմ։  
 
 
Լուիս Մորենո Օկամպոն նաև նշում է, որ կա ողջամիտ հիմք՝ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ 2023թ.-ին ցեղասպանություն է իրականացվում, և Հայաստանի խնդրանքով Արդարադատության միջազգային դատարանն արդեն վերլուծել է Լաչինի միջանցքի շրջափակումը՝ եզրահանգելով, որ այն «իրական և վերահաս վտանգ է» ներկայացնում էթնիկ խմբի՝ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի առողջության և կյանքի համար»։
 
 
«Կա ողջամիտ հիմք՝ հավատալու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի.  նա գիտակցաբար շրջափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշումներով նրան ծանուցել է իր գործողությունների հետևանքների մասին», - նշված է զեկույցում։
 
Զեկույցի հեղինակը հավելում է, որ Ադրբեջանի նախագահը բացահայտ կերպով անտեսել է Արդարադատության միջազգային դատարանի հստակ հրամանները՝ «ապահովելու Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը», իսկ նրա հանրային հայտարարությունները, թե, իբր, միջանցքն արգելափակվել է դրանով արգելված ապրանքներ ներմուծելու համար, շեղելու նպատակ ունեն։ Բացի այդ, ըստ հեղինակի, մաքսանենգության մասին հաղորդումները դեռ պետք է հետաքննվեն, և դա, միևնույնն է, չի արդարացնում դատարանի որոշումների անտեսումը։
 
Լեռնային Ղարաբաղի հայերի վերջնական ոչնչացումը կանխելու համար Օկամպոն կարևոր է համարում շրջափակման դադարեցումը մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, ինչպես նաև տարածքային վեճերի լուծումը մինչև 2025 թ.-ի մայիսը, երբ Ադրբեջանը կարող է պահանջել ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը։
 
Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ։
 
Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների վերաբերյալ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը իմանալու համար նրան դիմել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 9, 2023 - 11:57

կոդ: 269784

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: