ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ազգային երիտասարդական համաժողովը՝ Սփյուռքի երիտասարդներին Հայրենիքին կապելու օղակ. Սինանյանը ամփոփել է արդյունքները

Սփյուռքի երիտասարդների հայրենադարձությանը նպաստելու նպատակով ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը իրականացրել է Ազգային երիտասարդական համաժողովը, որի օրակարգը իր մեջ ներառում էր ազգային անվտանգության խնդիրներից մինչև հայկական շահերի պաշտպանություն, կրթություն, մշակույթ, երիտասարդական կազմակերպությունների զարգացում, Հայաստան-Սփյուռք գործակցություն և այլն:

Սփյուռքի երիտասարդների հայրենադարձությանը նպաստելու նպատակով ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը իրականացրել է Ազգային երիտասարդական համաժողովը:
 
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի համոզմամբ՝ եթե Սփյուռքի երիտասարդները ընդունեն, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ իրենք ցանկանում են ապրել, նրանց ֆիզիկական հայրենադարձությունը կդառնա ժամանակի հարց:
 
«Նման համաժողով անցկացնելու միտքը առաջացել է նախորդ տարի «Համահայկական գագաթնաժողով»-ի ժամանակ, քանի որ, բնականաբար, այնտեղ օրակարգը չէր ձևավորվել երիտասարդական խնդիրների շուրջ: Նաև, հաշվի առնելով, որ այն անցկացվում էր հոկտեմբերին, բնական էր, որ երիտասարդական մի շարք կազմակերպություններ, ուսանողական միություններ հնարավորություն չունեին մասնակցելու: Այս մասով մի շարք առաջարկներ և բողոքներ լսեցինք մեր գագաթնաժողովի և տարբեր համայնքային այցերի ընթացքում, ինչի արդյունքում որոշեցինք և սկսեցինք համաժողովի աշխատանքները»,- այս մասին օգոստոսի 8-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Զարեհ Սինանյանը:
 
Նա ընդգծեց, որ համաժողովի նախապատրաստական աշխատանքներում, այդ թվում՝ օրակարգի մշակման և բանախոսների ընտրության գործընթացներում ներգրավված են եղել Հայաստանի և Սփյուռքի տարբեր շրջանակները ներկայացնող երիտասարդներ: Գրասենյակի փորձագետներից և 12 երկրների երիտասարդներից կազմված խորհրդատվական մարմինն ամիսներ շարունակ աշխատել է համաժողովի օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ:
 
«Արդյունքում՝ ունեցանք մի օրակարգ, որը շատ բազմազան էր՝ իր մեջ ներառելով ազգային անվտանգության խնդիրներից մինչև հայկական շահերի պաշտպանություն, կրթություն, մշակույթ, երիտասարդական կազմակերպությունների զարգացում, Հայաստան-Սփյուռք գործակցություն և այլն», - նշեց Սինանյանը:
 
Համաժողովին մասնակցում էին ավելի քան 50 երկրներից 18-35 տարեկան 600 Սփյուռքահայ երիտասարդներ. համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից ունեինք 20 մասնակիցներ Լեռնային Ղարաբաղից, ովքեր միացան առցանց, և 50 մասնակից Հայաստանից և մոտ 100 բանախոս 15 երկրներից:
 
«Մեր նպատակներից էր, ինչը, հույս ունեմ, իրագործվեց, որ կարողանայինք ավելի իրատեսական պատկերացում ստեղծել Հայաստանի այսօրվա խնդիրների և իրավիճակի մասին ու Սփյուռքի մեր երիտասարդներին ներկայացնել Հայաստանում առկա հնարավորությունները: Միասին քննարկեցինք  հայրենադարձության խնդիրներն ու հնարավորությունները, ապագա  համագործակցությունների նոր ճանապարհները, ինչպես նաև համագործակցությունն Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև: Ամեն ջանք գործադրեցինք, որպեսզի երիտասարդները կարողանան ձևավորել ավելի ցանցային համագործակցություն  և՛ մեզ հետ, և՛ միմյանց միջև»,- հավաստեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
 
Սինանյանը նշեց, որ մոտ ապագայում ակնկալում են մասնակիցների կողմից նոր առաջարկներ, որոնք ծնվել են այս համաժողովից: Ինչպես նաև անցկացնելու են տարբեր երիտասարդական խմբերի հետ առցանց հանդիպումներ, որպեսզի նրանց կարծիքների հիման վրա կարողանան ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների հարցում:
 
«Շատ դիմումներ ունենք մեր մասնակիցներից, որ նման համաժողովներ տեղի ունենան ամեն տարի: Սփյուռքի երիտասարդների ցանկությունը միշտ շատ մեծ է եղել՝ տարբեր ձևաչափերով աշխատել հանուն իրենց պատմական Հայրենիքի, բայց այս պահին՝ համաժողովից հետո, իրենք ավելի իրատեսական պատկերացում ունեն, թե ինչ կարելի է անել, և ինչ հնարավոր չէ անել», - ասաց նա:
 
Սինանյանը նշեց, որ համաժողովի ընթացքում Սփյուռքի երիտասարդներին ամենահուզող հարցերից էին անվտանգային խնդիրները, որոնք քննարկվել են. «Դրանք արժանացան ամենաշատ ուշադրությանը. երիտասարդներին հուզում էր, թե իրենք ինչ ունեն անելու այս իրավիճակում, և մենք բոլորս ապագայում ակնկալում ենք, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր կտեսնենք», - ընդգծեց Սինանյանը:
 
Աղբյուր՝ armenpress.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 9, 2023 - 09:45

կոդ: 269762

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: