ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի պաշտպանություն Արցախի՝ ստորագրահավաք Իրանում

Հաջակցություն ադրբեջանական պաշարման մեջ գտնվող արցախահայության, իրանական «Karzar.net» կայքում մեկնարկած նախաձեռնությունը կոչ է անում քայլեր ձեռնարկել Արցախում հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ Արցախի 120 000 հայ բնակչության շրջափակումը Բաքվի կազմակերպած ցեղասպանական գործողություններից են Արցախի հայության նկատմամբ.

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին: Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները: Ի դեպ, Իրանում ստորագրահավաք է մեկնարկել, որը դատապարտում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը։ Բավականաչափ ուշագրավ և իր տեսակի մեջ յուրօրինակ այս ակցիան նախաձեռնել է իրանական կայքերից մեկը։ Հաջակցություն ադրբեջանական պաշարման մեջ գտնվող արցախահայության, իրանական «Karzar.net» կայքում մեկնարկած նախաձեռնությունը կոչ է անում քայլեր ձեռնարկել Արցախում հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։
 
Իրանի հարևանությամբ գտնվող Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցավ են պատճառում յուրաքանչյուր մարդու՝ անկախ դավանանքից կամ ազգությունից՝ ասվում է ի պաշտպանություն արցախահայության Իրանում մեկնարկած ստորագրահավաքի նախաձեռնության տարածած հայտարարությամբ։ Ստորագրահավաքը նախաձեռնել է գիտամշակութային և գրական հանդեսի խմբագրական խորհրդի քարտուղար Աբբաս Էղբալ Մեհրանը։ Իրանական «Karzar.net» կայքում մեկնարկած նախաձեռնության վերաբերյալ հայտարարությամբ շեշտվում է, որ Արցախի 120 000 հայ բնակչության շրջափակումը Բաքվի կազմակերպած ցեղասպանական գործողություններից են Արցախի հայության նկատմամբ.
 
«Արցախում բնակվող 120 000 հայերի ապօրինի շրջափակումը փաստում է, որ այդ երկիրը իրականացնում է պետականորեն կազմակերպված և ծրագրված ցեղասպանություն…
 
Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձև ընդունի, որը կպարտավորեցնի Բաքվին վերացնել Լաչինի անցակետի արգելափակումը՝ ապահովելով Արցախի բնակիչների անվտանգությունը», – ասվում է նախաձեռնության հայտարարությունում։
 
Հայտարարությամբ հիշեցվում է նաև 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանությունը։ Արևելագետ Արմեն Պետրոսյանը կարևորում է Իրանում մեկնարկած ստորագրահավաքը՝ նկատելով, որ Իրանում նման նախաձեռնությունները, մամուլի հրապարակումները վերահսկվում են իշխանությունների կողմից։
 
Արևելագետի դիտարկմամբ, վերջին շրջանում՝ ընդհանրապես, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ մասնավորապես, Արցախի ճակատագրի, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրանական մամուլի հրապարակումները բավականին հաճախակի են եղել։ Արմեն Պետրոսյանը նկատում է՝ իհարկե, դրան նպաստող գործոններից էր Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությունը։ Սակայն, ըստ փորձագետի, ստորագրահավաք նախաձեռնելու այս ակցիան կարևոր նրբություն ունի։ Այն աննախադեպ է, քանի որ որևէ այլ երկրում նման նախաձեռնություն չի եղել։
 
«Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ հումանիտար աղետին, Լաչինի միջանցքի արգելափակմանը վերաբերող հրապարակումները նվազագույն քանակությամբ են եղել իրանական մեդիայում վերջին ամիսների ընթացքում»,–շեշտում է Արմեն Պետրոսյանը։
 
Լաչինի միջանցքի արգելափակմանն Իրանն առաջին անգամ պաշտոնապես արձագանքել է շրջափակման մեկնարկից 9 օր անց՝ անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին։ Իրանական լրատվամիջոցների հարցին ի պատասխան, Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հույս էր հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով: Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը նաև շեշտել էր.
 
 «Մենք կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական իրականացումը կարող է վերջակետ դնել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին»։
 
Այս հայտարարությունից հետո՝ միջանցքի փակ լինելու թեմայով հրապարակումներ իրանական մամուլում այնքան էլ շատ չեն եղել։ Սա, ըստ փորձագետի, պայմանավորված էր հատկապես հունվարի վերջին, Թեհրանում Ադրբեջանական դեսպանատան վրա հարձակումից հետո հարաբերությունների բարելավման փորձերով։
 
Արևելագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ այդ փորձերն Իրանում ուղեկցվում էին նաև լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությամբ։ Այդուհանդերձ, Արցախի մասով, նրա փոխանցմամբ, զուգահեռաբար եղել են իրանական մամուլում որոշակի անդրադարձեր։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված իրանական պաշտոնական արձագանքներն էլ գիտենք, որոնք առանցքային են եղել նաև իրանական մամուլի հրապարակումներում։ Կոնկրետ Արցախի մասով հրապարակումները նվազագույնն են եղել, իսկ վերջին շրջանում նկատելի է, որ բարձրաձայնվում է Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված հումանիտար խնդիրները՝ արձանագրում է փորձագետը։ Պետրոսյանը կարևորում է նաև, որ Իրանում, ի պաշտպանություն Արցախի հայտարարություններից զատ, ստորագրահավաք է սկսվել, ինչը և աննախադեպ է․
 
«Այստեղ , իմ կարծիքով, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու և դրա առանձին դրույթներ ընդհանրապես չկատարելու հանգամանքն է, որը որոշակի մտահոգություն է առաջացնում Իրանում, քանի որ փաստացի Ադրբեջանը ստացվում է ոչ «պայմանագրաունակ» պետություն է, իսկ միջազգային առանցքային խաղացողներն ու կազմակերպությունները, որոնք պետք է հետևեն միջազգային կարգի պահպանմանը, այդ թվում՝ առանձին պետությունների ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, փաստացի աչքաթող են անում Ադրբեջանի նման վարքագիծը»։
 
Այսինքն, ըստ Արմեն Պետրոսյանի, Իրանում մտավախություններից մեկն էլ այն է, որ տարածաշրջանում կա մի պետություն, որը հնարավոր է նաև Իրանի ուղղությամբ իր նկրտումները փուլ առ փուլ փորձի իրականացնել։
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: