ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախում իրավիճակի աղետալի մասշտաբներն ավելի ու ավելի են միջազգային հանրության համար տեսանելի դառնում. Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն օգոստոսի 7-ի «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է՝ 13 օր է, ինչ հումանիտար բեռով ավտոշարասյունը շարունակում է մնալ Կոռնիձորում:

«Ցավով պետք է արձանագրել, որ վերջին 13 օրերին, ինչ հումանիտար բեռը գտնվում է Կոռնիձորի այս հատվածում, և Լաչինի միջանցքի այս ապօրինի  շրջափակումից ի վեր իրավիճակը վատթարանում է,  ճգնաժամը առավել ակնհայտ է դառնում և նվազելու որևէ միտում չունի»,-շեշտում է նա:

Սարգսյանը չի հերքում, որ նկատվում է նաև միջազգային հանրության կողմից որոշակի ուշադրության և մտահոգությունների աճ՝ շարունակական հայտարարությունների և կոչերի տեսքով:

 Ըստ նրա՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղից պարբերաբար ստանում ենք չափազանց ցավալի միջադեպերի մասին տեղեկատվություն: «Առողջապահական համակարգն է գրեթե փլուզման եզրին, նորմալ կրթական իրավունքից են երեխաները զրկված, հացի հերթերում ուշաթափություններ են, խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, հղի կանանց համար տեսանելի խնդիրներ կան, և այս ամենի համատեքստում ականատես ենք լինում նաև Ադրբեջանի կողմից այս բացառապես հումանիտար բնույթի նախաձեռնության անհիմն շահարկումների և քաղաքականացման փորձերի»,- շեշտում է Վարդան Սարգսյանը:

Վերադառնալով միջազգային հանրության՝ Լաչինի միջանցքը բացելու կոչերին՝ Սարգսյանն ասում է՝ նման կոչերը խոսում են այն մասին, որ իրավիճակի աղետալի մասշտաբներն ավելի ու ավելի են միջազգային հանրության համար տեսանելի դառնում: 

«Կարևոր էին նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնցով Լաչինի միջանցքը պետք է բացվեր և անխափան տեղաշարժ ապահովեր մարդկանց, տրանսպորտային միջոցների, ուղեբեռների համար: Այդ կոչերը, ինչու չէ, ճնշումն իրենց նպաստը պետք է բերեն, որ Ադրբեջանն ի վերջո գիտակցի, որ հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է Լեռնային Ղարաբաղում, և  հումանիտար բեռի հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ պետք է ապահովվի ժամ առաջ»,-նշում է նա:

Սարգսյանի խոսքով՝ որպեսզի հումանիտար նախաձեռնությունը որևէ շահարկումների առիթ չտա, ամբողջական տեղեկատվությունը  հումանիտար բեռը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու մասին փոխանցվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերին և նրանց միջոցով նաև ադրբեջանական կողմին՝ ակնկալելով  ուղեբեռը Լեռնային Ղարաբաղ հասցնելու հարցում վերջիններիս աջակցությունը, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չկա, և ավտոշարասյունը, բեռնված հումանիտար օգնությամբ, այն նույն հատվածում է, որտեղ կայանել է 13 օր առաջ:

«Կարծում եմ, որ ուշադրությունն այս բացառապես հումանիտար նախաձեռնության շուրջ հնարավորինս պետք է մեծ լինի, և հնարավորինս լայն շրջանակներ պետք է հնարավորություն ունենան իրենց աչքերով տեսնել և հավաստիանալ, որ, փաստացի, Լաչինի միջանցքը մնում է փակ և այդ պատճառով հումանիտար բեռները չեն հասնում դրա խիստ կարիքն ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այս առումով, իսկապես, մենք ակնկալում ենք այս ուշադրության ավելացումը»,- եզրափակեց նա:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 8, 2023 - 09:49

կոդ: 269658

Արցախ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: