ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խստորեն դատապարտում ենք Բաքվի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի ութամսյա ապօրինի արգելափակումը

"Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ" Թեհրանում կազմակերպված համահավաքի բանաձևը։

Խստորեն դատապարտում ենք Բաքվի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի ութամսյա ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնությունների, ներառյալ սննդամթերքի, դեղորայքի ու բժշկական սարքավորումների, վառելիքի ու էներգետիկ աղբյուրների առաքման կանխարգելումը:
 
2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ ապօրինաբար արգելափակվեց Լաչինի միջանցքը, անցել է շուրջ ութ ամիս (240 օր): Ներկա պահին, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար անպաշտպան ազգաբնակչությունը, պարենի ու դեղորայքի, վառելիքի ու էներգետիկ աղբյուրների, հոսանքի և այլն պակասի հետևանքով կանգնած է մարդկային աղետի առջև:
 
Լաչինի միջանցքի վերաբացման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնությունները շարունակելու ուղղությամբ Հայաստանի պետության անխափան ու շարունակական ջանքերով հանդերձ, Բաքվի իշխանությունները անտեսում են Հաագայի միջազգային դատարանի կողմից 2023 թվականի փետրվարի 22-ին արձակված և 2023-ի հուլիսի 6-ին նույնությամբ վերահաստատված օրինական ու պարտադիր գործադրելի վճիռը, ինչպես և մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական միջազգային բոլոր կանոններն ու պայմանագրերը, շարունակում են ոտնձգությունները Արցախի սահմանների դեմ և ապօրինաբար փակված պահում Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղի միակ կապող ուղին է Հայաստանի Հանրապետությանը, և այդ միջոցով իսկ բացեիբաց ոտնահարում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված իրավունքները՝ խափանելով նրա ազատությունը, կյանքն ու անվտանգությունը իր հայրենի հողի վրա՝ սովի մատնելով անմեղ մարդկանց:
 
Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ անմարդկային ու ճգնաժամային պայմանները և Բաքվի պետության կողմից դրված արգելքը մարդասիրական նախաձեռնությունների և օգնությունների առջև,  որոնք առաջարկվում են հենց Լաչինի միջանցքում ներկա Կարմիր Խաչի կոմիտեի անդամների, և այլ միջազգային կազմակերպությունների կամ երկրների կողմից, և մյուս կողմից՝ վկան լինելով 120 հազար արցախահայության, ընդ որում 30 հազար մանուկների, 20 հազար ծերերի, 20 հազար հղի կանանց և բժշկական հատուկ խնամքի կարոտ ինը հազար պատերազմական հաշմանդամների շրջափակման հետևանքով սննդամթերքից, անհրաժեշտ դեղորայքից ու բժշկական սարքավորումներից զրկվածությանը, և վերջին օրերին մանուկների ու ծերերի ցավալի մահվան դեպքերին,
Իրանահայ մի խումբ ժողովրդական մարմիններ ու միություններ ի մի են եկել Միասնության Դաշինքի անվան ներքո՝ օգնության հայցով դիմելու Իրանի բարձրաստիճան պաշտոնատարներին ու պատասխանատու անձանց, Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակին, մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպություններին ու ՄԱԿ-ի անդամ երկրներին, որպեսզի նրանք, հիմք ընդունելով Հաագայի Դատարանի վճիռը, պարտավորեցնող բանաձևերով հանդես գան և անհրաժեշտ ճնշման լծակներով Ալիևի իշխանությանը պարտադրեն շտապ վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել Արցախի ազգաբնակչության ազատ ու անվտանգ երթևեկությունը և ապրանքափոխադրումը այդ միջանցքով:
 
Անկասկած, Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ Հաագայի Դատարանի վճռի անհապաղ գործադրման գծով Ալիևի իշխանության դեմ կիրառվելիք միջազգային ճնշումների ուշացումն ու հետաձգումը կարող է հանգեցնել մարդկային անփոխարինելի աղետի, որի պատասխանատուն են լինելու Բաքվի իշխանությունները և ՄԱԿ-ի ու մարդասիրական կազմակերպությունների անդամ ողջ երկրները:
 
Միասնության Դաշինքը այսու դիմում է մեր երկրի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին ու պատասխանատու անձանց, Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակին, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի գրասենյակներին և խնդրում, որպեսզի, շտապ միջոցներ կիրառելով, գործնական մարդասիրական քայլեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկա աղետալի պայմաններին վերջ տալու  ուղղությամբ, և արտաքին անհրաժեշտ ճնշումների միջոցով առանց նախապայմանների շտապ վերաբացեն Լաչինի կենսական միջանցքը՝ մարդասիրական օգնություններ հասցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
 
Միասնության Դաշինք       


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: