ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ համահավաք Թեհրանի ՀՄՄ Րաֆֆի համալիրում

Թվականիս օգոստոսի 4-ին, Թեհրանի "ՀՄՄ Րաֆֆի" համալիրում տեղի ունեցավ "Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻն" համահավաքը։

Հայազդ - Համահավաքը կազմակերպվել էր Իրանի Ազգային Մարզական և Մշակութային Միության, ՀՄՄ Րաֆֆի միության, Ս Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի, Հայ Մշակութային Հասարակական ֆորումի, Աշխարհատեսների Հայկական Կենտրոնի, և մի խումբ ազգային հասարակական գործիչների ու մարմինների նախաձեռնությամբ, որոնք համախմբված են <<Միասնության Դաշինք>> անվան ներքո։

Համահավաքին հրավիրված էին, Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետ ներկայացուցիչներ, իրանցի դիվանագետներ, Կովկասագետներ, քաղաքական փորձագետներ, համալսարանի դասախոսներ, Կովկասյան տարածաշրջանի մասնագետ լրագրողներ, ակտիվիստներ և ազգային մարմինների ներկայացուցիչներ։
Համահավաքը տեղի ունեցավ <<ՀՄՄ Րաֆֆի>> համալիրի <<Մասիս>> մարզադահլիճում։

Ձեռնարկի ընթացքում բանախոսությամբ հանդես եկան Թեհրանի Ազատ Համալսարանի Հայագիտական ամբիոնի վարիչ-տնօրեն դոկտոր-պրոֆեսոր Անդրանիկ Սիմոնյանը, Կովկասյան տարածաշրջանի փորձագետ, ազգագրագետ և պատմաբան պրոֆեսոր Մաջիդ Քարիմին,  Թեհրանի համալսարանին կից Կովկասագիտության հիմնադրամի վարիչ-տնօրեն դոկտ Ջաֆար Խաշեն և լրագրող Սերգեյ Բարսեղյանը։

Բանախոսներն անդրադարձան Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակին և Բաքվի ռեժիմի կողմից Հայաստանի և Արցախի վրա գործադրվող անօրինական և միջազգային բոլոր դիվանագիտական օրենքներին հակասող քայլերին և բոլորը միանշանակ  դատապարտեցին Ադրբեջանի ռեժիմի անմարդկային և տմարդի քայլերը Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Ներկաները նաև դիմելով ԻԻՀ պետական մարմիններին խնդրեցին պետական գործիքակազմը օգտագործելով և Կարմիր մահիկի աջակցությամբ հումանիտար օգնություն հասցնել Բաքվի 
ռեժիմի կողմից պաշարման ենթարկված Արցախի խաղաղ բնակչությանը։  

Համահավաքի ժամանակ ցուցադրվեց կարճ տեսահոլովակ որում դիպուկ կերպով անդրադարձ կար Արցախում հետպատերազմյան շրջանում և Լաչինի միջանցքի եոթամսյա փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և վերջեն 10 օրերին Ադրբեջանի կողմից հումանիտար օգնության բեռների արգելափակման անմարդկային քայլին։

Համահավաքի ավարտին Միասնության դաշինքի կողմից միջազգային իրավագետ Մարո Այվազյանն ընթերցեց համահավաքի համար կազմված պարսկերեն լեզվով բանաձևը, որի հայերեն և անգլերեն բնագիրը նաև պետք է հղվի Իրանում ՄԱԿ-ի գրասենյակը, Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի կենտրոնները, Իրանում հավատարմագրված մի քանի երկրների դեսպանատները, Իրանի պետական համապատասխան մարմիններին և իրանական ԶԼՄ-ներին։

<<Հայազդ>> կայքում նույնպես տեղադրվել է Միասնության Դաշինքի կողմից պատրաստված բանաձևի երեք լեզուներով  բնագիրը։      


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: