ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վաղվա օրվա հույս չունենք․ Արցախի Հաթերք գյուղում թեև սննդի շատ սուր խնդիր չկա, դեղորայքի ու հիգիենայի պարագաների պակասը մեծ խնդիր է առաջացրել

Արցախի Մարտակերտի շրջանի 2000 բնակիչ ունեցող Հաթերք գյուղում շրջափակման պատճառով նույնպես ունեն դեղորայքի, հիգիենայի պարագաների, ձեթի ու շաքարավազի պակաս։

Civic.am-ի հետ զրույցում Հաթերքի բնակչուհի Նվարդ Մանուկյանը, որն աշխատում է Հաթերքի հիվանդանոցում, ասաց, որ հիվանդանոցում աշխատելուց բացի՝ ինքը և հիվանդանոցի 30 աշխատակիցները նաև բանջարաբոստանային կուլտուրաներ են աճեցնում։ 
«Ես աճեցնում եմ լոբի, կարտոֆիլ, վարունգ, տարբեր տեսակի լոլիկի սորտեր ունեմ, բադրջան, բիբար եմ աճեցնում, դրանք նաև վաճառում եմ։ 

Այլ տարիների համեմատ այս տարի բանջարանոցների թիվը Հաթերքում ավելացել է, մշակում են, որովհետև առաջ գազելները գալիս էին էժան գնով առնում էին, հիմա չկան։ Ես մի քանի տարի է՝ նաև սածիլների գործ եմ անում, ես բոլորին ասում եմ՝ սածիլ դրեք, առաջ անմշակ հողեր եղել են, հիմա, որ գյուղում ջրի հարցը լուծվել է, բոլորն էլ բանջարանոցներ մշակում են ու մեծ սիրով։ Ես աճեցնում եմ նաև կանաչեղեն, սոխ ու սխտոր և դրանք նաև դիրքեր եմ ուղարկում»,- ասաց Նվարդ Մանուկյանը։  

Նշենք, որ տիկին Նվարդի երկու որդիները նախորդ տարի դեկտեմբերին Երևանում են եղել և Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ, նրանք զբաղվում են նաև մեղվաբուծությամբ։ «Ինձ ծնողներս են օգնում մեղվաբուծությամբ զբաղվել, դա մեր ընտանեկան գործն է, որը շարունակում ենք։ Այս պահին դեռ վաճառքի մեղր չունենք, ամբողջը սպառվել է, օգոստոսի վերջին նոր մեղրը կքամենք»,- նշեց Նվարդ Մանուկյանը։ 

Տիկին Նվարդը մինչ շրջափակումը նաև կովեր էր պահում, բայց քանի որ շրջափակման պատճառով տղաները Երևանում են մնացել, ինքը մենակ չէր կարող կով պահել և դրանք վաճառել է։

Ինչ վերաբերում է  հացի խնդիրն, տիկին Նվարդն ասաց. «Մենք Ղարաբաղի ցորենից ենք օգտվում, շատ համեղ հաց է լինում, ուղղակի ալրաղացներում է հերթ լինում, ցորենը մի քիչ խոնավ է, և երկար գործընթաց է  անցնում։ Խանութներում էլ հացի հերթերն են շատ։ Հացը սահմանափակ է և վաճառվում է ըստ ընտանիքի անդամների թվի։ Շաքարավազ ընդհանրապես գոյություն չունի, ես մենակ եմ ապրում, դրա կարիքը չունեմ, բայց  երեխաներ ունեցող ընտանիքների համար շատ դժվար է։ Երեխաների կերի խնդիր կա, տակդիրների խնդիր կա, զուգարանի թուղթ գոյություն չունի»,- հավելեց տիկին Նվարդը։

 Նա նաև տեղեկացրեց, որ այս իրավիճակի պատճառով ավելացել է շաքարային դիաբետով հիվանդների թիվը, բնակիչները հաճախ ճնշման բարձրացումներ են ունենում, սրտային անբավարարություն ունեցողների թիվն է ավելացել, և ամենացավալին՝ երկու հղի կնոջ պտղի կորստի դեպք է եղել, որոնցից մեկը՝ զույգ։ 

«Տրամադրվածությունը շատ վատ է, մարդիկ անհույս են իրենց վաղվա օրվա նկատմամբ, վաղվա օրվա հույս չունենք։ Իրիկունը քնում ենք, առավոտը արթնանում, որ այսօր էլ ապրեցինք»,- եզրափակեց Նվարդ Մանուկյանը։

Լիլիթ Թադևոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 5, 2023 - 10:36

կոդ: 269450

Արցախ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: