ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պաղակն. Ամասիայի շրջան՝ Կովկասի ամենացուրտ վայրը (-46 աստիճան ըստ Ցելսյուսի)

Անդրկովկասում ամենացուրտ ջերմաստիճանը արձանագրվել է Արփի լճի հարևանությամբ՝ Պաղակն (Խորհրդային Միության ժամանակ՝ Շուրաբադ, ավելի վաղ՝ Սուլթանաբադ) գյուղում՝ -46 աստիճան ըստ Ցելսյուսի: Գյուղը գտնվում է Բերդաշեն գյուղից 1 կմ հյուսիս, Արփի լճի արևելյան ափին, Ամասիա բնակավայրից 20 կմ հյուսիս-արևմուտք:

Անդրկովկասում ամենացուրտ ջերմաստիճանը արձանագրվել է Արփի լճի հարևանությամբ՝ Պաղակն (Խորհրդային Միության ժամանակ՝ Շուրաբադ, ավելի վաղ՝ Սուլթանաբադ) գյուղում՝ -46 աստիճան ըստ Ցելսյուսի:
 
Պաղակն գյուղը այսօր Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արավետ, Արդենիս, Գառնառիճ, Դարիկ, Եղնաջուր, Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Շաղիկ բնակավայրերի հետ կազմում է Արփի համայնքը Բերդաշեն կենտրոնով:
 
Պաղակն գյուղը գտնվում է Բերդաշեն գյուղից 1 կմ հյուսիս, Արփի լճի արևելյան ափին, Ամասիա բնակավայրից 20 կմ հյուսիս-արևմուտք:
 
Պաղակնը նախկինում ունեցել է Շուրաբադ և Սուլթանաբադ անունները: Պաղակն է վերանվանվել 1991 թ. -ի օգոստոսի 8-ին։
 
Խորհրդային Հայաստանի ժամանակներում Շուրաբադ-Սուլթանաբադը Դուզքենդ, այսօր՝ Ալվար, և Թափաքյոյ (Թափաքյանդ) գյուղերի հետ կազմել է Թափաքյոյի գյուղական խորհուրդը համանուն կենտրոնով:
 
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Սուլթանաբադն (Շուրաբադ) ունեցել է 171 բնակիչ, որոնք բոլորը դրված են “այլ” դասակարգման տակ: Մյուս երկու դասակարգումներն են “հայ” և “թաթար”:
 
Ինչպես Սուլթանաբադի (Շուրաբադ), այնպես էլ շրջակա մի շարք գյուղերում բնակվում էին կարափափախներ:
 
1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Սուլթանաբադն (Շուրաբադ) ուներ 249 իսլամ բնակիչ:
 
1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է համապատասխանաբար 286 և 384 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:
 
1922-ին Սուլթանաբադն (Շուրաբադ) ունեցել է 163 բնակիչ, որից 144-ը՝ թրքո-թաթար, 19-ը՝ հայ: 1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ:
 
1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Սուլթանաբադն (Շուրաբադ) ուներ 406 բնակիչ, որից 402-ը՝ կարափափախ, 4-ը՝ հայ:
 
Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Սուլթանաբադն (Շուրաբադ) ուներ 299 բնակիչ, որից 224-ը՝ թուրքական խումբ, 62-ը՝ պարսիկ, 13-ը՝ հայ:
 
Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Սուլթանաբադ (Շուրաբադ) գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, օսմանյան թուրք, թուրքական խումբ:
 
Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը:
 
Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական:
 
Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:
 
Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Սուլթանաբադի (Շուրաբադ) բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:
 
1939-ին գյուղն ունեցել է 341 բնակիչ, 1959-ին՝ 173, 1970-ին՝ 219, 1979-ին՝ 260, 1989-ին՝ 55: Այսօր Պաղակնում բնակվում է մինչև 30 մարդ:
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: