ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԼՂ ժողովրդի գոյությունը լուրջ սպառնալիքի տակ է. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթով է հանդես եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանություն» օրակարգի կետի ներքո ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկմանը, որը նախագահում էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությունը լուրջ սպառնալիքի տակ է՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից գործադրվող լիակատար շրջափակմամբ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին՝ նման առօրեական թեմայի շուրջ բաց քննարկում հրավիրելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ՄԱԿ-ի սովի կանխարգելման և արձագանքման համակարգող Ռինա Գելանիին և մյուս հեղինակավոր զեկուցողներին՝ հակամարտության իրավիճակներում պարենային անվտանգության ամրապնդման միջոցով սովի կանխարգելման և հաղթահարման ուղիների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնելու համար:
Սովը պատմության ընթացքում բազմիցս օգտագործվել է որպես պատերազմի և ցեղասպանության միջոց: Բայց այսօր ես չեմ պատրաստվում անցյալից օրինակեր հիշել կամ գնահատել հակամարտության համատեքստում սովի հետագա ռիսկերը։ Փոխարենը, ես Խորհրդի ուշադրությանը կներկայացնեմ մի իրողություն, որը տեղի է ունենում հենց այս պահին. մի իրավիճակ, երբ մարդիկ չգիտեն, թե արդյոք կկարողանան իրենց նորածինների համար մանկական սնունդ գտնել, երեխաների համար մի կտոր հաց հայթայթել կամ ծանր հիվանդ հարազատներին դեղորայքով ապահովել։
Մինչ մենք այստեղ ենք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի գոյությունը լուրջ սպառնալիքի տակ է՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից գործադրվող լիակատար շրջափակմամբ։ Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհի  արգելափակումը: Այս ապօրինի և անմարդկային գործողությունը բացահայտ ոտնահարում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Ընթացիկ տարվա հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից ցանկացած մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցումը հանգեցրել է սննդի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների լրջագույն պակասի՝ ստեղծելով ծայրահեղ հումանիտար ճգնաժամ: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումները կաթվածահար են արել սոցիալական և առողջապահական ծառայությունները և տրանսպորտային համակարգը՝ զրկելով պաշարված ժողովրդին իրենց՝ հիմնարար մարդու իրավունքներից:
Շրջափակումը հատկապես աղետալի ազդեցություն է թողնում բնակչության առավել խոցելի խմբերի վրա։ Հիմնական սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է գոյատևելու թերսնման, տարրական պարագաների և դեղամիջոցների բացակայության պայմաններում:
Ավելին, Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին՝ ընդլայնելով բնակչությանը սով պարտադրելու իր ակնհայտ գործողությունները։
Տեղում վատթարացող իրավիճակի վերաբերյալ նախազգուշացրել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ միակ միջազգային մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 25-ի իր հայտարարությամբ մտահոգություն է հայտնել օրեցօր ավելացող մարդասիրական կարիքների կապակցությամբ և ընդգծել, որ ներկայումս ի վիճակի չէ Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը՝ շեշտելով, որ իր մարդասիրական օգնության շարասյուները փրկօղակ են տեղի ժողովրդի համար։ Դրանից 3 օր անց Ադրբեջանը առևանգում է ԿԽՄԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի ձերբակալությունը, ում տեղափոխումը նախապես համաձայնեցված է եղել Ադրբեջանի հետ, սոսկ նենգություն չէ, այլ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ աշխատանքը խոչընդոտելուն ուղղված մանրամասն ծրագրված քայլ:
Առավել խոցելի խավերի կյանքի փրկությանն ուղղված կարիքները հոգալու նպատակով հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղ մատակարարել շուրջ 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և բժշկական պարագաներ: Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին՝ կազմակերպելու մարդասիրական օգնության առաքումը կարիքավորներին նույն կերպ, ինչպես իրականացվել է նախորդ ամիսների ընթացքում։ Սակայն մարդասիրական բեռը մինչ այժմ շարունակում է մնալ Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ ադրբեջանական կողմից դրա տեղափոխումը խոչընդոտելու և մերժելու պատճառով։
Տեղում տիրող հումանիտար ծանր իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում սովի աճող ռիսկերը պահանջում են միջազգային հանրության արդյունավետ և անհապաղ արձագանքը՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների լիարժեք և անվերապահ կատարումն ու լիակատար հարգանքը՝ մարդու միջազգային իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Նա հույս է հայտնել, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ օգոստոսի 2-ի հայ հայտարարությունը, որում վերջինս խորը մտահոգություն է հայտնել հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը, կլինի առաջին քայլը դեպի ՄԱԿ-ի՝ տեղում առավել ակտիվ ներգրավվածությանը:
«Դա անհրաժեշտ է առավել քան երբևէ: Անգործության գինը չափազանց բարձր է, և սովի միջոցով իրականացվող զանգվածային այս վայրագությունը անհրաժե՛շտ է և հնարավո՛ր է կանխել և դադարեցնել»,- ընդգծել է փոխնախարարը:
Վահե Գևորգյանը կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումների անվերապահ կատարումը, Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերականգնումը և ՄԱԿ գործակալությունների ու ԿԽՄԿ-ի անվտանգ և անխափան հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: