ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ցեղասպանությունը ԼՂ-ում իրականացվում է արմենոֆոբիայի պետական ցեղասպան քաղաքականության համատեքստում․ դիմում ՄԱԿ-ին

Դիմումով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին է ներկայացվել համապարփակ զեկույց՝ ԼՂ-ի Բերձորի (Լաչինի) միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում կատարվող միջազգային հանցագործությունների մասին։

2023 թ. օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և ԼՂ-ի մի շարք հասարական կազմակերպությունների հետ համատեղ, դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։
 
Այս մասին հայտնում են թանգարան-ինստիտուտից։
 
Դիմումով Հատուկ խորհրդականին է ներկայացվել համապարփակ զեկույց՝ ԼՂ-ի Բերձորի (Լաչինի) միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում կատարվող միջազգային հանցագործությունների մասին։ Մասնավորապես, զեկույցը մանրամասն վերլուծում է Ադրբեջանի և իր ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային և լուրջ խախտումները՝ հիմնված էթնիկ ծագման վրա։
 
Զեկույցում հիմնավորվում է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը առաջին իսկ օրվանից միջազգային հանցագործություն՝ մասնավորապես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը 2023 թ. հունիսի 15-ից հետո վերաճել է ցեղասպանության։
 
Ցեղասպանության հանցագործությունը, ի թիվս այլնի, իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմամբ, որոնք ուղղված են ԼՂ-ի ժողովրդի լրիվ ֆիզիկական ոչնչացմանը։
 
Զեկույցում ներկայացված են փաստեր առ այն, որ Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունը ԼՂ-ի էթնիկ հայերի` որպես այդպիսին, ոչնչացումն է, որը բազմիցս ուղղակիորեն արտահայտվել է ադրբեջանական ամենաբարձր քաղաքական մակարդակում։ Ցեղասպանության հանցագործությունը ԼՂ-ում իրականացվում է hայերի նկատմամբ էթնիկ խտրականության՝ արմենոֆոբիայի պետական ցեղասպան քաղաքականության համատեքստում։
 
«Ըստ այդմ՝ Հատուկ խորհրդականին խնդրել ենք դիտարկել իր մանդատի ներքո առկա վաղ նախազգուշացման մեխանիզմի գործարկման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և նրա միջոցով Անվտանգության խորհրդի ուշադրությանը»,- ասված է հայտարարության մեջ։
 
Աղբուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: