ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փակ ձևաչափով նիստ անցկացնելու անհրաժետություն էլ կա. Տոնոյանը ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հրավիրեց մասնակցելու այդ նիստին

Ես պատրաստ եմ թույլատրելի թափանցիկության և տեղեկատվության տրամադրման առումով ձեր հարցադրումներին պատասխանել:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի  նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ նաև կա անհրաժեշտություն հրապարակային հաշվետվություն ներկայացնելու իր գործունեության վերաբերյալ:
 
«Որովհետեւ ես երկար ժամանակաշրջան է՝ չէի պատասխանում որևէ հարցի կապված պատերազմի հետ՝ բացառությամբ մեկ դրվագի՝ կապված անկլավների հետ: Ես ստիպված էի դրան արձագանքելու, քանի որ չգիտեի՝ լինելո՞ւ է այս հնարավորությունը, թե՝ ոչ: Գտնում եմ, որ անհրաժեշտություն է լինելու փակ նիստի անցկացման, քանի որ այն տեղեկությունների մեծ մասը, որոնք ես ցանկանում եմ տրամադրել հանձնաժողովին, պետք է նշվի փակ նիստում:
Ես հայտարարեցի, որ անհրաժեշտություն կա հրապարակային հանդես գալու, քանի որ  կար ՀՀ վարչապետի բաց ելույթը, որը նաև ինձ մոտ բավական հարցեր առաջացրեց, և գլխավոր շտաբի պետի հրապարակային արձագանքը:
Բացի այդ, ձեր հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում էին օգոստոսի 14-ին, դրանով էր պայմանավորված իմ շտապողականությունը»,-ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա  հրապարակային դիմեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` խնդրելով ներկա լինել գոնե փակ հանձնաժողովի նիստին:
«Ես խնդրում եմ, որ գոնե փակ նիստի ժամանակ ընդդիմության մասնակցությունը լինի, առնվազն երկու ուժի մասնակցությունը՝ ՀՅԴ-ի ևւ ՀՀԿ-ի: Հակառակ դեպքում ես կխնդրեի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին այլևս հրապարկային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»,-նշեց նա:
Այս հայտարարությանը արձագանքեց 44-օրյա պետարզմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ ընդդիմությունը քաղաքական որոշմամբ է հրաժարվել մասնակցել նիստերին, սակայն ցանկացած պահի կարող է գալ ու մասնակցել:
 
Աղբուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: