ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կենսական մատակարարումների կանխամտածված մերժումն Ալիևի կառավարության կողմից իրականացվող էթնիկ զտումների վերջին փորձն է

ՄԹ-ՀՀ խորհրդարանական բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ

Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է․ 

«ՄԻացյալ Թագավարության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակը (FCDO -Foreign, Commonwealth & Development Office) այժմ պետք է դիրքորոշում ընդունի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագությունների առնչությամբ: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը ապօրինաբար փակվել է Ադրբեջանի կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերին՝ ուղղակիորեն խախտելով նոյեմբերին կնքված հրադադարը։ Այդ ժամանակից ի վեր գրեթե բոլոր տեղաշարժերն ու կենսական մատակարարումները դադարեցվել են, ինչը հանգեցնում է հումանիտար ճգնաժամի վատթարացման՝ վտանգելով հազարավոր կյանքեր:  

Սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի և բնակչության գոյատևման համար անհրաժեշտ մյուս պարագաների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելված է՝ ապօրինի շրջափակման պատճառով։ Թերսնուցումն ազդել է հղիների վրա։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման արհեստական աղետի հետևանքով Արցախում հղիների ավելի քան 90%-ն անեմիա ունի։ Վերջին ամիսներին վիժումներն աճել են 3 անգամ՝ բնակչության համար հիմնական սննդամթերքի և դեղորայքի բացակայության պատճառով։

Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է, որ ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով: Բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ լուրջ մտահոգություններ են արտահայտել զարգացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և խնդրել են ամբողջ աշխարհի կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու շրջափակումը: 
 
Amnesty International-ը Ադրբեջանին մեղադրել է մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները չկատարելու համար՝ շրջափակումը վերացնելու գործում ոչ մի քայլ չձեռնարկելու առնչությամբ: 
 
ԵՄ-ն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և եվրոպական մի շարք երկրներ խստորեն դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ  արել անհապաղ վերացնել շրջափակումը, հատկապես վերջին շրջանում արագորեն վատթարացող պայմանների լույսի ներքո: 
 
ՄԹ-ՀՀ բարեկամության խումբը խնդրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին կատարել նույնը և հասկացնել, որ Ադրբեջանի գործողությունները հետևանքներ կունենան, եթե հիմա չգործի։

ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութոնն ասել է. «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը հասնում է ճգնաժամային կետի։ Ադրբեջանի կառավարության կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն արդարացում չունի և արվել է ենթադրյալ խաղաղապահ ուժերի ներկայությամբ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կենսական մատակարարումների կանխամտածված մերժումն Ալիևի կառավարության կողմից իրականացվող էթնիկ զտումների վերջին փորձն է, և այն պետք է անվանել այնպես, ինչպես կա: Մարդկային թշվառությունը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի  տեղահանումը, թվում է, ադրբեջանական ծրագրի մի մասն են կազմում՝ դուրս մղելու այս անհանգիստ տարածքի այն օրինական քաղաքացիներին, որոնք ցեղասպանության վտանգի տակ են: Մենք համաձայն ենք Ֆրանսիայի կառավարության և եվրոպական այլ երկրների դիրքորոշման հետ, որոնք կոչ են արել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և իրականացնել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված ժամանակավոր միջոցները, որոնք պարտադիր են: Մենք միանում ենք նրանց՝ պահանջելով վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարմամբ։ Սա խորապես ապակայունացնող գործոն է մի տարածքում, որն արդեն իսկ գտնվում է մեծ ճնշման ներքո և կարող է գործարկվել որպես հետագա հակամարտությունների ձգան, որն ուղղակի ազդեցություն կունենա արևմտյան շահերի վրա, որը սակայն Մեծ Բրիտանիայում քիչ լուսաբանում է ստացել: Ուստի մենք այսօր գրել ենք Արտաքին գործերի նախարարին, որպեսզի նման դիրքորոշում ընդունի և հստակ արտահայտի բրիտանական կառավարության դատապարտումը, առանց հետագա հապաղման»:

Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: