ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հետերկրաշարժյան և հետընտրական Թուրքիայի գերակտիվ արտաքին քաղաքականությունը

Վերջին շրջանում, հատկապես 2023-ի մայիսին տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո Թուրքիան սկսել է առավել ակտիվացնել արտաքին քաղաքականությունը։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ խնդիրներ և նպատակներ ունի Թուրքիան։

Այս կոնտեքստում կարելի է առանձնացել մի քանի բան։ Երկրաշարժ, թուրքական արժույթի՝ լիրայի անկում, ռուս-ուկրաինական ճգնաժամ և «ելք դեպի քաղաքակիրթ աշխարհ»։
2023-ի փետրվարյան աղետալի երկրաշարժից (7.6 մագնիտուդ ուժգնությամբ) Թուրքիայում մահացավ ավելի քան 50․000 մարդ։ Հիմնովին փլուզվեցին հազարավոր շենքեր, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ առայսօր մնում են անտուն։ Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայծակնային արագությամբ շենքեր կառուցելու մասին խոստումներին՝ մարդիկ  դեռևս գիշերում են վրաններում, լքված վագոններում և նույնիսկ փողոցներում։ Միանշանակ է այն, որ այս ամենը Թուրքիային միլիարդավոր դոլարների վնաս էր հասցրել։
Կարող ենք արձանագրել, որ երկրաշարժը ինչ-որ չափով, թեկուզ և ժամանակավոր, բայց Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ավելացրել է մի հստակ կետ՝ «դիտարկել և ընդունել բոլոր առաջարկները», ինչի արդյունքում էլ նախկինում ավելի կոշտ դիրքավորմամբ հայտնի Թուրքիան սկսել է աշխարհին հանդես գալ խաղաղասերի և խաղաղարարի թվացյալ կերպարով։
Ի՞նչ պետք է շահեր Թուրքիան այս ամենից։ Իհարկե, գումար։ Գումար, որը կօգներ հաղթահարել ընտրությունները, հոգալ երկրաշարժի հետևանքով առաջացած ծախսերը և սկսել մի «նոր խաղ»՝ բարելավելով դիրքերը և չփոխելով հիմնական նպատակները։
Հատկանշական է, որ հակառակ բազմաթիվ փորձագետների կանխատեսումների՝ Թուրքիան հաղթահարեց երկրաշարժը և նույնիսկ այն դասավորեց իր օգտին։ Վառ օրինակ՝ Հայաստանի և Հունաստանի հետ սկսած հարաբերությունների կարգավորման թեկուզ և ցուցադրական, բայց մեծ տեմպերով թափ առած գործընթացը։ Իսկ ինչու՞ ցուցադրական, քանի որ հայտարարությունների և բանակացությունների ետևում խնդրո առարկա հարցերը դեռևս մնում են չլուծված։
Կարելի է ասել, որ Թուրքիան, երկրաշարժի և ընտրությունների ծախսերը մեկտեղելով, մտել է արտաքին քաղաքական մի մեծ և նոր խաղային փուլ, որն էլ ավելի է բարձրացրել այդ երկրի հեղինակությունը «քաղաքակիրթ աշխարհի» աչքին։
Հատկանշանական է, որ այն հեղինակությունը, որը ներկայումս կորստյան եզրին է, այս անգամ Թուրքիան վաստակել էր օգտվելով ռուս-ուկրաինական ճգնաժամի ընձեռած հնարավորությունից։
Խոսքը 2022-ի հուլիսին Էրդողանի և Պուտինի անձնական լավ հարաբերությունների շնորհիվ կնքված Սևծովյան «Հացահատիկային միջանցքի» համաձայնագրի մասին է, որով Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական նավահանգիստներից ապահովվում էր հացահատիկի արտահանումը Սև ծովով։ ԱՄՆ-ն այսօր էլ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շուրթերով փաստում է, որ միջանցքի համաձայնագիրը, որից սակայն ռուսական կողմը հուլիսի 17-ին դուրս եկավ, կնքվել էր Էրդողանի շնորհիվ։
Այսպիսով միմյանց կապվեցին պատերազմը, երկրաշարժն ու «մուտքը քաղաքակիրթ աշխարհ», իսկ ի՞նչ է արվում թուրքական լիրան արժեզրկումից փրկելու համար։
Վերջերս կատարված տարբեր հետազոտությունների համաձայն՝ միայն 2023-ի առաջին 6 ամիսների ընթացքում լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 30%-ով։ Այդ իսկ պատճառով Թուրքիան, փորձելով փրկել իրավիճակը, ակտիվ տնտեսական կապեր հաստատելու ուղերձներ է ուղել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գրեթե բոլոր անդամ երկրներին։
Խոսքը առավելապես Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կայացած դաշինքի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի մասին է, որի շրջանակներում Էրդողանն իր երկրի շահերն առաջ մղելու հարցում կրկին չի հապաղել՝ անցկացնելով մի շարք երկկողմ հանդիպումներ։ Թուրքիայի ղեկավարը չի մոռացել նաև երկիր ներդրումներ բերելու անհրաժեշտության մասին։ Այս պարագայում արդեն խոսքը Ծոցի (Պարսից ծոց) երկրների մասին է։ Դիվանագիտական հոտառությունը հուշել է, որ շեյխերի հետ հարաբերությունները կարող են եկամտաբեր լինել։
Էրդողանի աշխատակազմի նախապես տարածած հայտարարարությունն այն մասին, որ հուլիսի 17-19-ը պլանավորվում են այցեր արաբական երկրներ, իսկ գերակա նպատակն է տնտեսական հարաբերությունների խորացումն  ու ներդրումային ծրագրերի համաձայնեցումը, նախանշել էր այդ երկիր միլիարդավոր դոլարների մուտքի մասին։
Ինչպես արդեն հայտնի է Էրդողանը պաշտոնական այցով գտնվել էր նախ Սաուդյան Արաբիայում, Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ)։ Նշված բոլոր երկրներում էլ նախատեսվածի համաձայն՝ կնքվել են տասնյակ հուշագրեր տնտեսական, պաշտպանական արդյունաբերության և ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ Էրդողանի նորանշանակ կառավարությունը չի պատրաստվում բավարարվել եղածով, ինչպես նաև մտադիր է վերականգնելու հացահատիկային միջանցքի գործարկումն օգոստոսին՝ բանակցելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիա հնարավոր այցի ընթացքում։
Մի բան հստակ է․ Թուրքիան ամեն տեղ առաջ է շարժվում՝ ելնելով միմիայն սեփական շահերի օրակարգից։ Եթե կա հարաբերությունների կարգավորում, նշանակում է կարգավորում Թուրքիայի օրակարգով, եթե կա պատերազմ և հումանտիտար ճգնաժամ՝ կա Թուրքիայի նախագահ Էրդողան, և ի վերջո, եթե կա ներդրումներ և տրամադրվող օգնություններ՝ Թուրքիան ունի դրա կարիքը։
Եվ վերջին հարցը․ արդյո՞ք Թուրքիայի, առավելապես Էրդողանի նման արտաքին քաղաքականությունը կարող է երկիրը դուրս բերել խորը տնտեսական ճգնաժամից։
Ենթադրվում է, որ Թուրքիայի հիպերակտիվ արտաքին քաղաքականությունը կարող է այդ երկրին դուրս բերել տնտեսության ճգնաժամայինն իրավիճակից, սակայն ռազմավարական հարցերում հետագայում զիջելը և երկդիմի խաղի տապալումը  (խոսքն ընդհանուր առմամբ Էրդողանի հեղինակության անկման մասին է) կարող է գործընթացն ամբողջությամբ հակառակ ուղղությամբ տանել։ Նման տապալումը կարող է սկսվել հենց հացահատիկային միջանցքի համաձայնագրի հնարավոր վերջնական դադարեցումից, ինչն էլ ուղիղ կապ ունի ռուս-թուրքական հարաբերությունների հետ, առավել ևս՝ անձնական մակարդակում Էրդողանի և Պուտինի։
Այս համատեքստում կարող ենք հաշվի առնել այն փաստը, որ Ռուսաստանի հետ որոշ պայմանավորվածություններ Թուրքիան արդեն իսկ սկսել է խախտել, ինչպես օրինակ «Ազովի» գեներալների ապահով վերադարձը Ուկրաինա այն դեպքում, երբ Ռուսաստանը գերեվարված զինվորականներին փոխանցել էր Թուրքիային մի պայմանով․ մինչև պատերազմի ավարտը նրանց չհանձնել Ուկրաինային։
 
Հեղինակ`   ԱՆԴՐԱՆԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: