ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վրաստանը և Չինաստանը կընդլայնեն երկկողմ ապրանքաշրջանառությունը

Չինաստանի և Վրաստանի իշխանությունները նախատեսում են ավելացնել երկկողմ առևտրի ծավալը և նպաստել դրա կառուցվածքային օպտիմալացմանը, ինչպես նաև ավելի մեծ դիվերսիֆիկացմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես նշվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում, Պեկինը և Թբիլիսին ողջունում են չին-վրացական առևտրի կայուն աճը։
«Չինաստանը և Վրաստանը պատրաստ են աստիճանաբար ընդլայնելու երկկողմ ապրանքաշրջանառությունը, օպտիմալացնելու դրա կառուցվածքը, նպաստելու ապրանքային անվանացուցակի բազմազանության մեծացմանը և ավելացնելու վրացական ապրանքների և ծառայությունների արտահանումը Չինաստան», - ընդգծված է փաստաթղթում։
Հայտարարության համաձայն՝ կողմերը պատրաստ են փոխգործակցելու «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծերի իրականացման համար։ Չինաստանի և Վրաստանի միջև համագործակցության հեռանկարային ոլորտներից են տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտը, այդ թվում՝ երկաթուղային ցանցի զարգացումը, ենթակառուցվածքների կառուցումը, թվային տեխնոլոգիաները, փոխգործակցությունն արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառում և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերը:
Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ հունվար-հունիսին չին-վրացական առևտրի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 81,2%-ով և հասել 1,11 մլրդ դոլարի: Չինաստանից արտահանումը կրկնապատկվել է՝ կազմելով մոտ 1,06 մլրդ դոլար։ Վրաստանից ներմուծումը, ընդհակառակը, կրճատվել է 37,2%-ով՝ կազմելով 58,47 մլն դոլար։
Միևնույն ժամանակ Չինաստանի և Վրաստանի իշխանությունները հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ։ Վրաստանի վարչապետի կայքում հրապարակված համատեղ հայտարարության համաձայն՝ Պեկինը և Թբիլիսին ծրագրում են ընդլայնել ինչպես քաղաքական փոխգործակցությունը, այնպես էլ համագործակցությունը տնտեսության և մշակույթի բնագավառում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: