ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սա կյանքեր փրկելու խնդիր է. Կարմիր խաչի մարդասիրական ավտոշարասյուններին արգելվել է մուտք գործել ԼՂ. Figaro-ի անդրադարձը

Սա կյանքեր փրկելու խնդիր է. Կարմիր խաչի մարդասիրական ավտոշարասյուններին արգելվել է մուտք գործել ԼՂ. Figaro-ի անդրադարձը

Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
Թերթը նաեւ գրում է. «Այդ օրվանից, սակայն, ադրբեջանական իշխանությունները արգելել են նաեւ ԿԽՄԿ-ի մեքենաների տեղաշարժը՝ մեղադրելով Կարմիր Խաչի հայաստանյան մասնաճյուղին «մաքսանենգության» մեջ:
«Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ Աղդամը», - ասվում է երեքշաբթի, հուլիսի 25-ին միջազգային կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: Այդ գործողությունները, սակայն, «էական են տարածաշրջանում», - նշել է Եվրասիայի գծով տնօրեն Արիանե Բաուերը՝ հիշեցնելով, որ ադրբեջանական շրջափակումը յոթ ամսվա ընթացքում լուրջ հումանիտար ճգնաժամ է ստեղծել ԼՂ-ի ներսում՝ սննդամթերքի և դեղորայքի պակասով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի անջատումով:
Հուլիսի 14-ին Ադրբեջանը թույլ է տվել Կարմիր Խաչին վերսկսել բժշկական տարհանումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան։ 34 հիվանդ կարողացել է տեղափոխվելայնուամենայնիվ, դեղամիջոցներ ու սննդամթերք չեն առաքվել «մի քանի շաբաթ»՝ այդպիսով «տասնյակ հազարավոր մարդկանց» զրկելով «կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից»։ «Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով պակասում են և թանկանում, մինչդեռ որոշ այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, ձավարեղենը, ձուկը և հավը, ընդհանրապես չկան»,- կրկին ահազանգում է ԿԽՄԿ-ն։
«Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյունները փրկօղակ են այս տարածքի բնակչության համար»,- ասված է հաղորդագրությունում։ «Քանի որ այս ավտոշարասյունները արգելափակված են, մենք մտավախություն ունենք, որ հումանիտար իրավիճակը էլ ավելի կվատթարանա (...) Դա կյանքեր փրկելու խնդիր է»։
«Աղետի տարածք»
Հուլիսի 25-ի երեկոյան Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցան միաժամանակ երկու խոշոր ցույցեր՝ դատապարտելու ադրբեջանական շրջափակումը։ Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ահազանգելու Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումների մասին:
«Արդեն արձանագրվում է խրոնիկական հիվանդություններով նորածինների և տարեցների մահվան դեպքեր։ Դրանք շրջափակման ուղղակի կամ անուղղակի հետևանքն են»,- լրագրողներին ասել է նախագահը` նախքան շրջափակման բազմաթիվ հետևանքները թվարկելը։ Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանքների 80 տոկոսը չի հաջողվել իրականացնել։ Հասարակական տրանսպորտը ամբողջությամբ դադարել է գործել. առողջական առումով կրկնապատկվել է չծնված երեխաների և նորածինների մահացության և բարդությունների թիվը։ Հղիների մոտ անեմիան հասել է 90%-ի: Բոլոր փորձաքննություններն ու պլանավորված վիրահատությունները դադարեցվել են։ Ադրբեջանը 198 օր շարունակ դադարեցրել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Վերջապես, «40 օր է ոչ մի կիլոգրամ մթերք չի մտել Արցախ»:
Մինչ Կարմիր Խաչը կոչ էր անում Հայաստանին և Ադրբեջանին գտնել «մարդասիրական կոնսենսուս» օգնությունը վերսկսելու համար, Բաքուն հայտարարությունը որակել է որպես «քաղաքական սադրանք»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեղադրելով Հայաստանին, որ նա միակ պատասխանատուն է խաղաղ բանակցությունների դադարեցման, իր պայմանները հստակ դրել է. «Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ տեղ գտնեն ապրելու»: «Իմ դիրքորոշումը սա է. թող բոլորը լսեն դաՀայաստանի իշխանությունները, ինչպես նաև այսօր նրանց աջակցող ուժերը, ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք դա ապացուցեցինք պատերազմի ժամանակ և դրանից հետո: Եվ եթե պետք լինիմենք նորից կապացուցենք»,- մայիսին նա կրկին ասել է իր YouTube ալիքում։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: