ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը հույս ունի, որ միջազգային հանրությունը կմեկտեղի ջանքերը և վերջ կտա ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջապես արգելափակելու հետևանքով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակում է ահագնանալ։

Ըստ «Արմենպրես»-ի՝ Վահան Կոստանյանն այս մասին ասել է Կոռնիձորում՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
 
Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած՝ արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ: Լեռնային Ղարաբաղում շարունակում են ոտնահարվել մարդկանց իրավունքները՝ կյանքի իրավունքը, կրթության իրավունքը, որակյալ առողջապահություն ստանալու իրավունքը:
 
«Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում նման իրավիճակ կարող է լինել: Եվ դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը՝ մեկ ճակատով փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը, որը ժամ առ ժամ ահագնանում է Լեռնային Ղարաբաղում: Այս 7 ամիսները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն ականջալուր չէ միջազգային հանրության կոչերին՝ բացելու Լաչինի միջանցքը, այլ նաև բացառիկ արհամարհանք է դրսևորում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների նկատմամբ, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների երկկողմանի անարգել երթևեկությունը՝ ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,-ասել է փոխնախարարը:
 
Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանը բացատրում է նրանով, թե իբր Լաչինի միջանցքը բաց է ու գործում է՝ որպես ապացույց ներկայացնելով ռուս խաղաղապահ զորախմբի ու ԿԽՄԿ-ի այն հատուկենտ մեքենաները, որոնք անցնում էին Լաչինի միջանցքով մինչև հունիսի 15-ը: Իսկ հունիսի 15-ից հետո ամբողջությամբ դադարեցված է երթևեկը: Սա էլ ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում: ՀՀ կառավարության կողմից ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարներն ուղղակի ապացույցն են նրա, որ Ադրբեջանի՝ նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է, իրականության հետ աղերս չունի:
 
Փոխնախարարը շեշտել է՝ Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունները շատ դժվար կլինի կառուցողական համարել:
 
«Եվ, ըստ էության, այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանության կողմից և այն գործողությունները, որ տեսնում ենք նրանց կողմից, ցույց են տալիս, որ կա հստակ միտում՝ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի էթնիկ զտումների: Կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որևէ կերպ ընդունելի լինել չի կարող: Եվ հույս ունեմ, որ այն ամենը, ինչ դուք տեսաք այստեղ, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ: Եվ մենք հույս ունենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով ու գործողություններով, ինչը թույլ կտա ժամ առաջ ապաշրջափակել ազատ և անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է Կոստանյանը՝ դիմելով ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: