ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Եվրոպացիներն հանուն Արցախի». բողոքի լուռ ակցիա՝ Եվրոպական խորհրդի շենքի դիմաց

Եվրոպական խորհրդի շենքի դիմաց հուլիսի 28-ին տեղի ունեցավ լուռ բողոքի ակցիա, որի հիմնական նպատակն էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում առկա հումանիտար աղետի վրա։ Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնել Արցախի ապօրինի շրջափակմանը վերջ տալու համար։

Եվրոպական խորհրդի շենքի դիմաց հուլիսի 28-ին տեղի ունեցավ լուռ բողոքի ակցիա, որի հիմնական նպատակն էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում առկա հումանիտար աղետի վրա։ Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնել Արցախի ապօրինի շրջափակմանը վերջ տալու համար։
 
 
Բողոքի լուռ ակցիան կազմակերպել էր Բելգիայի հայ համայնքը՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժման շրջանակներում։ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ եվրոպական մի շարք երկրների հայ համայնքների ղեկավարներ հանդիպել են եւ ստեղծել այս շարժումը։ Շարժման առաջին ակցիան տեղի ունեցավ Բրյուսելի Եվրոպական թաղամասում՝ Եվրոպական խորհրդի եւ հանձնաժողովի աշխատակիցներին ի ցույց «Միջազգային հանրության լռությունը սպանում է մեր երեխաներին», «Երեսուն հազար երեխա սննդից եւ դեղորայքից զուրկ է», «Բացեք Արցախի կյանքի ճանապարհը» կարգախոսներով, Արցախի դատարկված խանութների, մրսող եւ մոմի լույսի տակ մնացած երեխաների լուսանկարներով պաստառներն ավելի քան խոսուն էին։
 
Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին, որ աշխարհը չի կարող աչք փակել անմեղ քաղաքացիների, հատկապես խոցելի ու անպաշտպան երեխաների տառապանքների վրա, որոնք կրում են շրջափակման հետևանքների ողջ ծանրությունը:
 
 
Որպես «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներկայացուցիչներ և մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզված են, որ կոլեկտիվ ջանքերը և ԵՄ կոնկրետ աջակցությունը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը վերացնելու և տուժածների տառապանքը մեղմելու գործում։ Ակցիայի կոորդինատոր, Բելգիայի հայ համայնքի վեհաժողովի նախագահ Կարեն Թադեւոսյանը «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շարժման գերնպատակն է Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակը շտկելուն նպաստելը՝ համախմբելով Սփյուռքի ներուժը, և անվերապահ աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանն ու ժողովրդին ի՝ պաշտպանություն արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի։
 
 
Լուռ ակցիայի ընթացքում մի խումբ ծնողներ երեխաների հետ միասին նամակ հանձնեցին՝ ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Նամակում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները խնդրում են ԵՄ ղեկավարներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի դեմ և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Ակցիայի մասնակիցները նաև ընդգծել են միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը, ինչպես նաև Արցախի բնիկ հայ ժողովրդի հրատապ կարիքների բավարարումը։
 
 
Ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները հույս ունեն, որ միջազգային հանրությունն ու հատկապես Եվրամիությունը կգործադրեն իրենց դիվանագիտական ազդեցությունն ու մարդասիրական հանձնառությունը՝ փրկելու եւ պաշտպանելու անմեղ մարդկային կյանքերը, քանի որ այլ կերպ տարածաշրջանում արդարություն եւ կայունություն չի կարող լինել։
 
 
 
 
Լիլիթ Գասպարյան
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: