ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄՆ Սենատն ընդունել է 2024-ի պաշտպանության ծախսերի մասին օրինագիծը, ներառյալ՝ Ուկրաինայի աջակցությունը

ԱՄՆ Սենատը երեկ հավանություն է տվել 2024 ֆինանսական տարում ավելի քան 880 միլիարդ դոլարի պաշտպանական ծախսերի մասին օրինագծին, ներառյալ՝ Ուկրաինային ռազմական օգնությունը: Հանդիպումը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։

Օրինագծին կողմ է քվեարկել Կոնգրեսի վերին պալատի 86 անդամ, դեմ՝ 11։
Հուլիսի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է փաստաթղթի իր տարբերակը, որը տարբերվում է Սենատի ընդունածից և ներառում հանրապետականների մշակած որոշ նախաձեռնություններ։ Դրանք ներառում էին զինվորական կանանց արգելքը՝ հանրային առողջության ապահովագրության հաշվին աբորտներ կատարել այլ նահանգներում, եթե իրենք այս ընթացակարգն արգելել են: Բացի այդ, սրանք միջոցառումներ են, որոնք ուղղված են զինվորական անձնակազմի սեռափոխության գործողությունների ֆինանսավորմանը դադարեցնելուն:
Ինչպես և սպասվում էր, հաշտեցման հանձնաժողովը կզբաղվի փաստաթղթի երկու տարբերակի միջև առկա հակասությունների վերացմամբ, այնուհետև այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը։
Ներկայացուցիչների պալատի հաստատած օրինագիծը մասնավորապես նախատեսում է 80 մլն դոլարի հատկացում Կիևի համար ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի համար։ Կոնգրեսականները նաև առաջարկում են Ուկրաինային ուղարկել 300 միլիոն դոլարի օգնություն՝ որպես Անվտանգության աջակցության նախաձեռնության մաս, որը ներառում է ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ արտադրողների հետ պայմանագրերի կնքումը, այլ ոչ թե այս կամ այն սարքավորումների և միջոցների տրամադրումը ուղղակիորեն Պենտագոնի պաշարներից։
Օրինագիծը նախատեսում է հատկացումների ընդլայնում, մասնավորապես՝ արհեստական ինտելեկտի և հիպերձայնային հրթիռների, ճշգրիտ կառավարվող զինամթերքի, ռազմածովային և ավիացիոն նոր սարքավորումների կառուցման, անձնակազմի վարձատրության բարձրացում ռազմական զարգացումների համար։
Ներկայումս ԱՄՆ Սենատում գերակշռում են դեմոկրատները, մինչդեռ Ներկայացուցիչների պալատում այժմ գերակշռում են հանրապետականները:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: