ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ Հայաստանն ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ չի բանակցում

Նախօրեին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ չի քննարկվել։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են երաշխիքներ տրամադրել վերադառնալ ցանկացողներին։
 
«Պետք է ասեմ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այս իմաստով չի համապատասխանում քննարկված առարկային, որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ունեցել է երկկողմ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որից հետո նա, իմ կարծիքով, փորձել է այնպիսի հայտարարություն անել, որում տեղ կգտնի նաև Ադրբեջանի ուզած նարատիվը։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադառնար Նոյեմբերի 9-ի հայտարարության, որը ստորագրել է նաև Ռուսաստանի նախագահը, 7-րդ կետին։ Օրինակ՝ ներքին տեղահանվածները վերադարձել ե՞ն, թե՞ չեն վերադարձել։ Այս հարցով պարտավորությունը իրականացվե՞լ է, թե չի իրականացվել», - ասաց Մարուքյանը՝ վստահեցնելով, որ ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ Հայաստանը չի բանակցում, նման թեմա բանակցությունների սեղանին չկա, դա ընդամենը Ադրբեջանի կողմից տարածվող քարոզչություն է։
 
Նրա խոսքով՝ եթե հասնեն նրան, որ Ադրբեջանը կկատարի Նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունը ներքին տեղահանվածների վերադարձի վերաբերյալ, այդ ժամանակ կարող է խոսակցություն բացվել ադրբեջանցիների վերադարձի մասին, եթե Ադրբեջանը ցանկանա։ Մարուքյանը շեշտեց նաև, որ ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ Հայաստանը պարտավորություն չի ստանձնել, իսկ Ադրբեջանն ունի պարտավորություն Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից ներքին տեղահանվածների վերադարձն ապահովելու հարցով։ «Երբ նրանք կկատարեն իրենց պարտավորությունը, կուզենան խոսել դրա մասին, ուրեմն այդ խոսակցությունը կբացվի։ Իսկ ինչի՞ մասին է այդ խոսակցությունը։ Իրենք ասում են, որ Հայաստանից ադրբեջանցիներ են գնացել։ Բայց Ադրբեջանից էլ հայեր են գնացել։ Հայերը գնացել են մազապուրծ՝ սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքների տակ և դարձել փախստականներ, իսկ ադրբեջանցիներն այստեղից գնացել են տները փոխելով, դրանց դիմաց փոխհատուցում ստանալով», - նշեց նա։
 
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի գործողություններին, որոնցով փորձ է արվում ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների իրավունքները հավասարեցնել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հետ։ Մարուքյանը շեշտեց, որ Ադրբեջանի այդ փորձը շատ թույլ է և անիմաստ, դրանով Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի բացառիկությունը նվազեցնել, իսկ այդ բացառիկությունը ֆիքսված է Նոեմբերի 9-ի փաստաթղթով։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: