ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սփյուռքում ցանցային աշխատանքը. Ֆրանսիայի կամ Լիբանանի հայությունը միմյանցից անտեղյակ են

Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բազմաթիվ գրքերի խմբագրակազմերի անդամ Անդրանիկ Դաքեսյանը նկատում է, որ վերջին 120 տարվա ընթացքում հատկապես սփյուռքում փոփոխություններ ու տեղափոխությունները շատ են եղել, որոնք նպաստել են թե՛ Սփյուռքի ձևափոխմանը, թե՛ խնդիրների գոյացմանը:

Այնպես, ինչպես Հայաստանի ու Արցախի մասին խոսվում է սփյուռքյան մամուլում, այնպես էլ Սփյուռքը պետք է հաճախ ներկայացվի հայաստանյան մամուլում, շեշտվեց Լիբանանում անցկացված «Հայության տեղաշարժերն ու փոխակերպումները 20-րդ դարում» թեմայով գիտաժողովում։
Այն կազմակերպել էին Լիբանանի Հայկազյան և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանները։ Այն երկրորդն էր, նախորդն անցկացվել էր Երևանում։ Երկօրյա գիտաժողովին մասնակցել են թե՛ հայաստանցի, թե՛ սփյուռքահայ գիտնականներ, սփյուռքը ուսումնասիրած մասնագետներ՝ ներկայացնելով հայկական սփյուռքի այսօրվա խնդիրները՝ ժամանակի ու տարածության մեջ:
Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բազմաթիվ գրքերի խմբագրակազմերի անդամ Անդրանիկ Դաքեսյանը նկատում է, որ վերջին 120 տարվա ընթացքում հատկապես սփյուռքում փոփոխություններ ու տեղափոխությունները շատ են եղել, որոնք նպաստել են թե՛ Սփյուռքի ձևափոխմանը, թե՛ խնդիրների գոյացմանը:
«Մենք այսօր ապրում ենք այդ անցումային շրջանը՝ չգիտակցելով, թե որոնք են լինելու դրանց հետևանքները։ Հենց այդ պատճառով անցկացվեց այս երկրորդ գիտաժողովը՝ իրականությունը տեսնելու համար։ Մեր ամենալուրջ խնդիրներից մեկը ցանցային աշխատանքի բացակայությունն է։ Օրինակ՝ Ֆրանսիայի կամ Լիբանանի հայությունը միմյանցից անտեղյակ են։ Խախտված են թե՛  եկեղեցական (հաշվի առնելով անթիլիասական ու էջմիածնական լինելը),  թե’ կուսակցական հարաբերությունները։ Այս գիտաժողովը նպատակ ուներ արժևորելու մեր հարաբերություններն ու անելիքները»,- ասում է Անդրանիկ Դաքեսսյանը։
Խնդիրները շատ են, լուծումները՝ դեռևս ոչ այնքան հստակ։ Թեև տարիներ շարունակ անցկացվել են հանդիպումներ ու ներկայացվել համասփյուռքյան խնդիրները, դրանց մասին գրվել են ու հրապարակվել, սակայն գործնական քայլեր չեն արվել, ասում է Անդրանիկ Դաքեսսյանը։
«Այլևս ժամանակն է միասնական ներկայացնել հայկական աշխարհը՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը,- շարունակում է զրուցակիցս։ Պետք է դադարել տարանջատման գործընթացը և սկսել միասնական գործել։ Կարևոր է նաև երկկողմանի հետաքրքրություների մասին տեղեկանալն ու անելիքների մասին լսելը։ Օրինակ, որևէ սփյուռքյան մամուլ, որ թերթեք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի մասին հոդվածներ մշտապես լինում են,  իսկ հայաստանյան մամուլում սփյուռքի մասին կամ չի խոսվում, կամ քիչ է ներկայացվում։ Իսկ սա կարևոր է այն առումով, որ   ենթագիտակցության մեջ կարող է բացառել միայն քեզ տեսնելը»,։
Նա նաև շեշտում է, որ հայության մի գերակշռող խումբ էլ գոյություն ունի, որը յուրաքանչյուր ժամ, օր ապրում է Հայաստանով, հետաքրքրվում հայկական կյանքով։
Լիբանանում անցկացված գիտաժողովից հետո հրատարակվելու է գիրք, որտեղ տպագրված կլինեն ներկայացված զեկուցումները։
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: