ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մարդասիրական կոնսենսուսի հասնեն․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, այդ թվում՝ Աղդամով․ չնայած այդ ուղղությամբ գործադրվող համառ ջանքերին՝ դրա համար հարկավոր է, որ կողմերը հասնեն կոնսենսուսի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կազմակերպությունը համապատասխան որոշում կայացնողներին կոչ է անում թույլ տալ վերսկսել իր խիստ անհրաժեշտ մարդասիրական գործողությունները տարածաշրջանում:
ԿԽՄԿ-ն հիշեցնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս ունեն, իսկ սակավաթիվ առկա ապրանքները չափազանց թանկ են։  
Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության ՝վերջին անգամ ԿԽՄԿ-ին շաբաթներ առաջ են թույլ տվել տարածաշրջան հասցնել բժշկական պարագաներ և սննդամթերք։ 
«Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյուները փրկօղակ են այս տարածքի բնակչության համար: Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն է՛լ ավելի կվատթարանա։ Մեզ ամենից շատ անհանգստացնում են անօգնական մարդիկ։ Հատկապես վտանգի տակ են հիվանդներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև տարեցները, տկարներն ու երեխաները։ Այստեղ գործելու համար մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- ասել է ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը։
 
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ համաձայն միջազգային մարդասիրական օրենքի՝ կողմերը պետք է թույլ տան և նպաստեն կարիքի մեջ գտնվող քաղաքացիական անձանց համար մարդասիրական օգնության մատակարարումն արագ և անարգել կերպով։
ԿԽՄԿ-ն հիշեցնում է, որ վերջին մի քանի օրերին հնարավորություն է ունեցել Լաչինի միջանցքով տեղափոխել 24 հիվանդների, իսկ ընդհանուր առմամբ, 2022 թ․ դեկտեմբերից կազմակերպությունը տեղափոխել է անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 600 հիվանդի։
«ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը կողմերի հետ և պատրաստ է շարունակել իր մարդասիրական աշխատանքը, երբ այդպիսի կոնսենսուս գտնվի», - եզրափակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեում։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: