ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ը հետաքրքրված է ՀՀ տնտեսական մոդելով և ջանքեր կգործադրի հայկական արտադրանքի խթանման հարթակների ձևավորման համար

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քու Դոնգյուի հետ։

Քու Դոնգյուն ողջունելով նախագահ Խաչատուրյանին նշել է, որ շատ ուրախ է Հայաստանի նախագահին հանդիպելու և արդյունավետ համագործակցությանը միտված հարցեր քննարկելու հնարավորության համար։
 
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին, կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համարգործակցությունը։ Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է.
«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու և փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող թեմաների շուրջ անմիջական քննարկում ունենալու հնարավորության համար։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ նշանակալի բարեփոխումներ են կատարվել, որոնք գլխավորապես արդյունք են ներկայիս կառավարության քաղաքականության և իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների։
Այդ ամենի արդյունքում մեր տնտեսությունը դարձել է առավել գրավիչ ներդրումների համար, և մենք շարունակելու ենք շարժվել այդ ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունը վերջերս հաստատել է նաև պարենային անվտանգության ռազմավարությունը, որով առաջնորդվում ենք։
Հայաստանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտում թվային և բարձր տեխնոլոգիական նորարարությունների ներմուծմանն ու կիրառմանը։ Մենք նաև այս տեսանկյունից հույս ունենք մեծ ռազմավարական ծրագրեր իրականացնել ձեզ հետ»։
Քու Դոնգյուն իր խոսքում նշել է, որ մեծապես հետաքրքրված է Հայաստանով, Հայաստանի տնտեսական մոդելով և պատրաստակամորեն ջանքեր կգործադրի հայկական արտադրանքի խթանման հարթակներ ձևավորելու ուղղությամբ։ Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ մեծապես կարևորում է գրավիչ ներդրումային միջավայրի առկայությունն ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառությունը։
 
Քու Դոնգյուն շեշտել է, որ ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպությունը ստեղծում է պայմաններ և համապատասխան միջավայր ներդրումների ու տնտեսական զարգացման համար և դրանով է ներկայացնում իր աջակցությունը։
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համագործակցության շրջանակների հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերի գործադրման կարևորությունը։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: