ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը քանի դեռ սպառնալիք չի ներկայացրել Եվրոպայի շահերին, այդքան ժամանակ վայելելու է Եվրոպայի լուռ հովանին. Հակոբ Բադալյան

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես Հայաստանի Հանրապետությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Հակոբ Բադալյանն ասաց, որ ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելուն, ապա գրեթե զրոյական է դրա հնարավորությունը, որովհետև առաջին հերթին  տեսնում ենք, թե ինչ հարաբերություններ են ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների միջև, և այդ պայմաններում գործնականում քիչ հավանական է, եթե ոչ զրոյական, որ նրանք կարող են այս պահին փոխհամաձայնության գալ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը ՄԱԿ-ի մանդատի ներքո տեղավորելու հարցում, եթե ընդհանրապես նրանք կարող են այսօր միջազգային որևէ թեժ կետի, թեժ խնդրի վերաբերյալ գալ ընդհանուր հայտարարի։ 

«Եվ այս տեսանկյունից իհարկե գործնականում համարում եմ շատ անհեռանկար այդ նախաձեռնությունը։ Այլ հարց է, որ այստեղ Երևանը, որպես իրավիճակի հանգուցալուծման ճանապարհ, ներկայացնի այդպիսի նախաձեռնություն։ Այսինքն՝ շատ պարզ է, որ Արցախում իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն հենց այդ հավաքականության շնորհիվ։ Եթե մենք պատկերացնում ենք, որ իրավիճակի հանգուցալուծում կլինի մեկ առանձին վերցրած կենտրոնի կամ բևեռի միջոցով, կարծում եմ՝ սա ևս անիրատեսական է, անկախ նրանից՝ այդ  բևեռը կլինի Արևմուտքը, թե Ռուսաստանը։ Այսինքն՝ այդպիսի բան հնարավոր է, եթե մեկն ամբողջապես դուրս մղի մյուսին։ Եվ քանի որ այսօր դա անիրատեսական է, ապա միակ գործնական հնարավորությունը ինչ-որ հավաքական որոշում ապահովելն է։ Եվ այստեղ շատ թե քիչ իրականանալի հեռանկար կարող է պարունակել այդ փաստահավաք առաքելության հանգամանքը, և եթե հայկական դիվանագիտությունը կարող է աշխատել, ապա թերևս պետք է ջանքերը կենտրոնացնել հենց այս ուղղությոամբ, հասնել նրան, որ ռուսական խաղաղապահ մանդատին զուգահեռ ապահովվի միջազգային փաստահավաք առաքելություն Արցախում, թեկուզ որոշակի ժամանակահատվածով։ Ջանքը պետք է կենտրոնացնել այս ուղղությամբ»,- ասաց քաղաքագետը։  

Նշենք նաև, որ  ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, ելույթ ունենալով Մշտական խորհրդի հատուկ նիստում, ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթի՝ ասել էր, որ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար անհրաժեշտ են անհապաղ միջոցներ։ 
 
Հակոբ Բադալյանը չի կարծում, որ այստեղ Արարատ Միրզոյանի ելույթն է խնդիրը, այլ, որ սա առավելապես ռուս-թուրքական հարաբերության տիրույթում է, և մենք այսօր տեսնում ենք ռուս-թուրքական հարաբերությունների մեջ որոշակի տեղատվության պրոցեսներ, այդ հարաբերությունները մշտապես զարգացել են տեղատվության և մակընթացության սկզբունքով, և Ռուսաստանի հայտարարությունները զգալիորեն պայմանավորված են դրանով, իսկ թե ինչով են պայմանավորված այդ տեղատվության միտումները, ապա այստեղ իհարկե խոսքը միջազգային իրողությունների մասին է։ 

«Եվ ըստ իս՝ շատ մեծ ազդեցություն ունի այդ հանգամանքի վրա ամերիկա-չինական հարաբերություններում ներկայիս բավականին ինտենսիվ դիվանագիտական գործընթացը և բավականին լարված դիվանագիտական գործընթացը»,- նշեց Հակոբ Բադալյանը։ 
Հարցին, թե ինչու ԵԽ-ն պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ նա խախտում է այդ կառույցի որդեգրած սկզբունքները, քաղաքագետն ասաց, որ ԵԽ-ին կարող է հետաքրքրել միայն այն, թե Ադրբեջանի գործողությունները որքանով են վնասում իրեն, ինչը միայն ԵԽ-ի դեպքում չէ, այլ՝ ցանկացած աշխարհաքաղաքական դերակատարի, կառույցի, բևեռի, երկրի և այլն, և տվյալ դեպքում նաև ԵԽ-ի պարագայում։  

«Այսինքն՝ Ադրբեջանը քանի դեռ սպառնալիք չի ներկայացրել Եվրոպայի շահերին, այդքան ժամանակ վայելելու է Եվրոպայի լուռ կամ թեկուզ բարձրաձայնված հովանին։ Մենք տեսնում ենք, որ կան էներգետիկ ծրագրեր, բայց  այստեղ խնդիրը միայն էներգետիկ ծրագրերը չեն, Ադրբեջանը ունի նաև որոշակի կարևորություն այն տեսանկյունից, որ Իրանի և Ռուսաստանի միջև է և այդ առումով պայմանական կամ հարաբերական սեպի նշանակություն ունի Արևմուտքի համար, դեպի Կենտրոնական Ասիա Ադրբեջանը կարևոր պլացդարմային նշանակություն ունի, Կասպիցի ավազանում խնդիրներ կան, այսինքն՝ այս բոլոր աշխարհաքաղաքական գործոնների բերումով Ադրբեջանն արժանանում է առնվազն լուռ լոյալության, քանի դեռ չի սպառնում  Եվրոպային։ Իսկ Ալիևը թերևս պատկերացնում է այդ սահմանը և չի անցնում այդ սպառնալիքի սահմանը, նկատի ունեմ Եվրոպայի համար սպառնալիքի սահմանը»,- ասաց Հակոբ Բադալյանը։  

Հարցին, թե հնարավո՞ր է Արցախում ստեղծված իրավիճակը բախման առիթ հանդիսանա, Հակոբ Բադալյանն ասաց, որ անշուշտ բախման հավանականությունը միշտ կա, առավել ևս այսօրվա աշխարհում, բայց նա կարծում է, որ դա հենց որոշակի ծրագրված ինչ-որ մարտավարության, ռազմավարության կամ մեթոդաբանության դեպքում կարող է տեղի ունենալ, այսինքն՝ այնպես չէ, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից և կվերածվի ռազմական բախման, իրավիճակը հենց վերահսկելով կարող են ինչ-ինչ հանգամանքների բերումով որոշակի դերակատարներ մղել դեպի ռազմական ապակայունացման, այսինքն՝ այդ ռիսկը միշտ կա, և բնականաբար այդ ռիսկը միշտ պետք է հաշվի առնել։   

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի  հայտարարությանը և նստացույցին միանալուն, Հակոբ Բադալյանն ասաց, որ եթե սա պարզապես անելանելիությունից, հուսահատությունից բխող քայլ է, ապա ինքնին այդ քայլը կատարելը հասկանալի է, բայց դրա էֆեկտիվությունը միշտ հարցականի տակ է։

«Բայց հնարավոր է, որ Արցախում այդ քայլին գնացողները նաև հաշվարկել են մի շարք այլ քայլեր և ունեն հետագա գործողություններ ինչ-որ ժամանակահատվածի համար և այլն։ Ես կարծում եմ, որ այս քայլը պետք է առնվազն ստանա բարոյական, հոգեբանական աջակցություն։ Պետք է առավելագույնս հասարակական տարբեր միավորներ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, իրենց կարողության, իրենց հնարավորության սահմաններում աջակցեն այս քայլին, միևնույն ժամանակ պետք է տեսնել, թե զուտ քայլը պլանավորողները  ինչ հետագա հաշվարկներ և ինչ հետագա մշակումներ ունեն, եթե ինչ-որ ժամանակահատված չի նշմարվում ցանկալի էֆեկտը»,- ասաց քաղաքագետը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հուլիս 22, 2023 - 09:44

կոդ: 248494

Եվրոպա

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: