ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաղերի Քանի.Իրանի հարևանության քաղաքականությունը դարձել է հարթակ կայունության համար և խրախուսել է տնտեսական համագործակցությունը

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հարևանության քաղաքականությունը, այս փուլում Իրանի և նրա հարևանների միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները խթանելուց բացի, նաև դարձել է հարթակ կայունության համար և խրախուսել է տնտեսական համագործակցությունը:

Իրանի արտաքին գործերի քաղաքական հարցերով տեղակալ՝  Ալի Բաղերի Քանին, ով գտնվում է Վարշավայում՝ իր լեհ գործընկերոջ հետ քաղաքական խորհրդակցությունների նոր փուլ անցկացնելու նպատակով, հանդիպել է Լեհաստանում բնակվող մի շարք օտարերկրյա դեսպանների և դիվանագետների հետ:
Այս հանդիպմանը  ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ռազմավարական հարեւանության քաղաքականության արդյունավետությանը, ասել է,-««Քաղաքական փոխվստահությունը»,«Խնդիրների լուծման համար տարածաշրջանի հնարավորություններին ապավինելը», «Զարգացման և առաջընթացի համար արտատարածաշրջանային հնարավորություններից օգտվելը» և վերջապես, «տնտեսական կապերի ամրապնդումը» հարևանության քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են»։
Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների  վերականգնմանը՝ Բաղերի Քանին հավելել է. -«Թեհրանի և Ռիադի ռազմավարական նախաձեռնությունը ցույց տվեց, որ տարածաշրջանի երկրներն ունեն անհրաժեշտ քաղաքական հասունություն՝ տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու համար»։
Արտաքին գործերի քաղաքական հարցերով տեղակալը նշելով,որ  բոլոր քաղաքական դերակատարները ողջունեցին  Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությունը, ասել է,-«Միայն Իսրայելին մտահոգեց Թեհրան-Ռիադ փոխգործակցությունը, և նա նույնիսկ չկարողացավ թաքցնել իր անհանգստությունը, քանի որ  այս ռեժիմի բնույթը հիմնված է լարվածության և անկայունության  վրա, և հանդիսանում է տարածաշրջանում անապահովության և քաոսի միակ պատճառը»։
parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: