ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արարատի գագաթին հայերը 15 րոպեի փոխարեն ավելի քան 1 ժամ են անցկացնում

«Արևածագը Արարատի․․․ աշխարհի ամենասիրուն արևածագն է։ Դու տեսնում ես արևը մի կողմից, Բայազետը մի կողմից, Սիսը մի կողմից ու մեկ էլ արցունքներ են, որ գալիս են»։

Արարատի գագաթն այն վայրն է, որտեղից հայ լեռնագնացներին հնարավոր չէ ընդունված 15 րոպեից հետո հեռացնել։ Ի տարբերություն այլ երկրներից ժամանած խմբերի, Հայաստանից եկած արշավականները Արարատի գագաթին 1 ժամից ավել են մնում։ Անի Հակոբյանը ասում է՝ քուրդ ուղեկցորդներն արդեն «հանձնվել» են ու չեն շտապում հորդորել իջնել, գիտեն՝ հայերին համոզելն անօգուտ է։

Օգոստոսը Արարատ բարձրանալու ամենահարմար ամիսն է, ուստի հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների համար սկսվում է «5165-ը» հաղթահարելու թեժ սեզոնը։
2013թ.-ից դեպի Արարատի գագաթը խմբեր տանող Armenian Geographic ընկերության ներկայացուցիչ Հրաչուհի Այվազյանը հիշեցնում է, որ այդ երթուղին մասամբ փակվել էր 2015-2018 թթ.-ին՝ թուրք-քրդական հակամարտության պատճառով․


«2018-ին դադարից հետո մենք մի մեծ խմբով՝ մոտ 20 մարդ նորից բարձրացանք, ու այդ տարվանից էլի բացվեց Արարատը։ Էս տարի սկսել ենք հուլիսի 15-ից։ Մի խումբ Արարատի վրա ունենք, այս գիշեր էլ գագաթ են բարձրանում, իսկ օգոստոսին 4-ին խումբ ունենք, մի խումբ էլ սեպտեմբերին։ Հիմնականում մեկ խումբը 20-25 մասնակից է ունենում։ 2 ուղեկցորդ Հայաստանից է լինում, մոտ 3 ուղեկցորդ էլ էնտեղ տեղում քրդերն են  միանում»։


Արարատի գագաթին կանգնել երազողներին լեռնագնացները խորհուրդ են տալիս վերելքին պատրաստվել 1 տարի շուտ։ Այդ ընթացքում պարտադիր պետք է այլ արշավների մասնակցել, կոփվել հոգեպես ու ֆիզիկապես․
«Մենք միշտ խորհուրդ ենք տալիս ձմռանը սկսել գալ արշավ, որովհետև ձմռանը Հայաստանում նույն եղանակային պայմաններն են ինչ-որ ամռանը Արարատի գագաթին։ Եթե ջերմաստիճանային պայմանները նշենք, քամուց է կախված, գագաթին՝ -5°C-ից մինչև -10°C»,-ասում է Հրաչուհին։


Երևանից դեպի Արարատի գագաթ հասնելն ու վերադարձը տևում է 1 շաբաթ։ Խմբերում հիմնականում հայեր են՝ 20-ից 70 տարեկան։ Ընդ որում՝ գերակշռում է այլ երկրներից ժամանած մեր հայրենակիցների թիվը։
Ուղեկցորդ Գևորգ Սարգսյանը պատմում է՝ լավ նախապտրաստվելու արդյունքում տեղում գագաթ հասնելուց հրաժարվողների թիվը չի գերազանցում ընդհանուրի 2%-ը։


«Երևանից լուսադեմին ժամը 4-ին շարժվում ենք Հանրապետության հրապարակից։ Հայ-վրացական սահմանն ենք անցնում, հետո վրաց-թուրքական սահմանը, ճանապարհին Ծովակ Հյուսիսո լճի մոտ կանգառ ենք անում, հետո շարունակում ենք դեպի Անի մայրաքաղաք, երեկոյան հասնում ենք Բայազետ։ Առավոտյան նախաճաշից հետո մեքենաներով շարժվում ենք մինչև 2200 մ բարձրության վրա»։


Այդտեղից էլ սկսվում է վերելքը։ Մոտ 4 ժամ է պահանջվում 3200մ բարձրության վրա տեղակայված առաջին ճամբար հասնելու ու գիշերելու համար։ 4200 մետր նշագծի վրա գտնվող հաջորդ ճամաբար հասնում են արդեն քուրդ ուղեկցորդների հետ։ Հետո կարճ տարածություններով կլիմայավարժեցում են անցնում ու քնում մինչև կեսգիշեր։  Հենց այդ ժամից էլ սկսվում է բուն վերելքը դեպի գագաթ։
«Երբ դու քայլում ես գիշերը, դու հետո ոչինչ չես հիշում։ /Դա լավ է, թե վատ,–հեղինակ/։ Իրականում շատ հեշտ է՝ մթության մեջ կիսաքնած ես լինում։ Շատ փոքր կիլոմետրաժի մեջ մեծ թեքություն ենք հաղթահարում, էդ պատճառով տեմպը դանդաղ է լինում։ Կարելի է ասել արթնանում  էս այն ժամանակ, երբ լույսը սկսում է բացվել ու դու հասնում ես սառցադաշտին»։


Արշավականները պատմում են, որ Մասիսի հակառակ երեսին չկա մեզ համար ավանդական ձյունածածկը։ Բայազետի կողմից բարձրանալիս շատ ավելի փոքր հատված է պատված սառույցով ու ձյունով։ Սառցաշերտն անցնելու համար պահանջվում է մոտ 1 ժամ։ Հետո գագաթն է ու լուսաբացը․
«Երբ որ արդեն ոտքդ գագթին ես դնում ու Սիսը դու տեսնում ես վերևից,  տեսնում ես արևածագը՝ էմոցիոնալ է։ Իմ պարագայում ես արցունքներով լացել եմ, հետո այդ ընկերներով հավաքվել ենք մի հատ էլ միասին ենք լացել, կիսել ենք էդ լաց ու կոծը /ծիծաղում է/»,- անկեղծանում է Անին։


«Երկրորդ անգամ հուզմունք չեմ ունեցել, բայց առաջին անգամ հուզվել եմ։ Էդ տեսարանները՝ մեծ Մասիսի շողքը ոնց է ընկել մի կողմ, Արարգած սարը երևաց։ Ֆանտաստիկ տեսարան էր և անկախ  քեզնից էդ հուզմունքը կար»,-հավելում է Գևորգը։
Բարձրանալուց հետո, Armenian Geographic–ը ասում է, «կյանքդ փոխվում է 5165 աստիճանով»։ “Թե ոգին է, որ դնում ես գագաթ բարձրանալուց, թե ինչ–որ գերբնական ուժ է, ամեն դեպքում իմ աշխարհայացքը, իմ պատկերացումները փոխվել են 5165 աստիճանով»,-ամփոփում է Անին։


Զրուցակիցներիս հետ մոտավոր հաշվարկ արեցինք ու պարզեցինք, որ ամեն տարի Հայաստանից շուրջ 1000 արշավական է հազնում Արարատի գագաթ։
armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հուլիս 20, 2023 - 18:01

կոդ: 248456

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: