ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է հուլիսի 10-ին Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախարարական հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարությանը, որում, ըստ իրանական կողմի, Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությանը հակասող վիճահարույց հայտարարություններ են արվել:

Խոսքը Պարսից ծոցի 3 կղզու մասին է, որոնց պատկանելությունը վիճարկում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Իրանը։ Թեհրանը Ռուսաստանի դեսպանին բողոք էր հայտնել, վերջինս էլ հավատացրել էր, որ Մոսկվան հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը:
Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նշել է՝ Թեհրանը բավարար չի համարում ռուսական կողմի բացատրությունը, միաժամանակ հույս ունի, որ նման միջադեպեր այլևս չեն կրկնվի: «Մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ուկրաինայի: Բոլորը պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքով»,- շեշտել է իրանցի դիվանագետը, եզրափակել՝ պատերազմները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսության միջոցով:
Իրանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հետաքրքրության մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, անդրադարձել Իրանի ԱԳ նախարարի ու Ադրբեջանի նախագահի հանդիպմանը, 3+3 տարածաշրջանային ձևաչափին, ինչպես նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի արտգործնախարարների երկրորդ հանդիպման կազմակերպմանը:
Աբդոլլահինը ընդգծել է՝ Իրանի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը քննարկման առարկա լինել չի կարող: Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են, որ հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

ԹՈՒՐՔԻԱՆ 2024-ԻՆ ԵՄ ԱՆԴԱՄ ՉԻ ԴԱՌՆԱ. ՍՏԱՆՈ
Թուրքիան 2024 թվականին ԵՄ անդամ չի դառնա՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Նրա խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու համար տարիներ են պահանջվում և ոչ ժամեր։ Նա հավելել է՝ ԵՄ-ն դեռ պատրաստ չէ նաև Թուրքիայի համար չեղարկել վիզային ռեժիմը:
«Վիզային ռեժիմի ազատականացման որոշումը կայացնում են Միության անդամ պետություններն այն բանից հետո, երբ երկիրը բավարարում է կառույցին անդամակցության բոլոր պայմանները, այդ թվում՝ մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների ոլորտում»,- նշել է պաշտոնյան։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը, եթե չխոչընդոտվի Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Երկրի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազն էլ նշել է, որ Անկարան առաջիկայում մտադիր է կենտրոնանալ եվրոպական Մաքսային միության և վիզայի ռեժիմի ազատականացման հետ կապված հարցերի վրա։

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ռուսական կողմը հիմնական ուժերը կենտրոնացրել է Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում, ծանր մարտերը շարունակվում են։ Վերջին մեկ օրվա ընթացքում մարտի դաշտում շուրջ 20 ռազմական բախում է գրանցվել՝ հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Ըստ հաղորդագրության՝ Կուպյանսկի հատվածում ուկրաինացի զինվորները պահում են գիծը, իսկ Բախմուտի և Մարյինկայի ուղղությամբ հետ են մղում ռուսական ուժերի հարձակումները, միաժամանակ՝ առաջ շարժվում: Գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական բանակը Զապորոժիեի և Խերսոնի ուղղությամբ փորձում է կանխել ուկրաինական զորքերի առաջխաղացումը։
Ուկրաինական կողմը նաև հայտնել է, որ այս գիշեր Ռուսաստանը հերթական հրթիռային հարվածներն է հասցրել Ուկրաինայի տարածքին, պայթյուններ են լսվել Խերսոնում, Օդեսայում և Կիևում, հրթիռների և անօդաչու սարքերի մեծ մասը հաջողվել է խոցել: Գլխավոր շտաբը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել: Հայտնի է ավերածությունների և տուժածների մասին:
araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: