ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանին չի բավարարում հակաիրանական հայտարարության վերաբերյալ ՌԴ-ի բացատրությունները․ Աբդոլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը բավարար չի համարում Ռուսաստանի իշխանությունների բացատրությունները՝ կապված Արաբական ծոցի երկրների համագործակցության խորհրդի (ԱԾԵՀԽ) ռազմավարական երկխոսությունից հետո Ռուսաստանի ստորագրած հայտարարության հետ։

IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է պաշտոնական այցով Թեհրան ժամանած Օմանի իր պաշտոնակից Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ Միաժամանակ, Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանը չի ընդունում Ռուսաստանի Դաշնության կողմից այս պրակտիկայի կրկնությունը։ «Վերջերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հայտարարության մեջ Իրանի դեմ կետ ներառվեց երեք կղզիների հետ կապված, սակայն մենք ցույց տվեցինք, որ համաձայն չենք Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարցում կողմերից ոչ մեկի հետ։ Այն բանից հետո, երբ ՌԴ դեսպանը կանչվեց ԱԳՆ, մենք պարզաբանումներ ստացանք ՌԴ իշխանություններից, բայց դրանք բավարար չենք համարում և չենք ընդունում Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից Իրանի տարածքային ամբողջականության հետ կապված այս պրակտիկայի կրկնությունը»,- ասել է նախարարը։ «Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք հավատում ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ուկրաինայի, որը պետք է լինի բոլոր երկրների առաջնահերթությունը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և, իհարկե, մենք շարունակում ենք ընդգծել պատերազմի ավարտը»,- հավելել է Ամիր Աբդոլլահիանը։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ Պարսից ծոցի երեք կղզիների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման պատճառով։ Խոսքն Աբու Մուսա, Մեծ Տոմբ և Փոքր Տոմբ կղզիների մասին է, որոնց տարածքային պատկանելությունն Իրանին վիճարկում է ԱՄԷ-ն։ Դեսպանի կանչի պատճառը Թեհրանի անհամաձայնությունն էր Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության հետ։ 
factor.am
Տաթև Ֆռանգյան  


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: