ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Էրդողանի կեղտոտ խաղը. Թուրքիան և Ադրբեջանը միավորվում են Հայաստանի դեմ․ The Washington Times

Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքի և Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինի հոդվածը Էրդողանի հակահայ քաղաքականության և Ստեփանակերտում ցեղասպանության վտանգների մասին․

Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեւակոխում է իշխանության երրորդ տասնամյակը և ամրապնդում իր դիրքը որպես Թուրքիայի երկրորդ կարևոր առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից հետո, որը հանրապետությունը հիմնադրել է մեկ դար առաջ:
ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաները, որոնք կարծում են, թե կարող են վերադառնալ Թուրքիայի հետ սովորական բիզնեսին՝ հաշվի առնելով վերջին ընտրությունները, վտանգավոր սխալ են գործում: Էրդողանի մտահոգությունը կապված է ոչ թե ներքին տոկոսադրույքների կամ Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու, այլ իսլամական պետության, գուցե ոչ ֆորմալ խալիֆայության վերածննդի համար հիմքեր դնելու հետ: Ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խորհրդային Միության փլուզումը համարում է 20-րդ դարի ամենամեծ «աշխարհաքաղաքական աղետը», Էրդողանը կարծում է, որ դա Օսմանյան կայսրության փլուզումն էր:
Էրդողանը ուղղակիորեն խոսել է այն մասին, թե ինչ է ուզում. նա իրեն անվանել է «Ստամբուլի իմամ» և «Շարիաթի ծառա»։ Նա հայտարարել է, որ իր նպատակը «կրոնավոր սերունդ կրթելն է»։ Նա Սիրիա ներխուժած թուրքական զորքերն անվանել է «Մուհամեդի բանակ»։ 
Էրդողանի վերջին կոպիտ խաղը ներառում է Հայաստանը՝ աշխարհի ամենահին քրիստոնյա երկիրը: Նա ձգտում է ընդլայնել թյուրքական աշխարհի հասանելիությունը Հունաստանի և Բուլղարիայի հետ Թուրքիայի սահմանից մինչև Չինաստան, բայց Հայաստանը՝ Մերիլենդից (Ամերիկյան փոքր նահանգ․- խմբ) մի փոքր ավելի մեծ երկիր է, որ կանգնած է նրա ճանապարհին: Իսկ Էրդողանը կարծում է, որ եկել է աշխարհաքաղաքական այս անհարմարությունը կարգավորելու պահը։ Թուրքերը փորձ արեցին ավելի քան մեկ դար առաջ կոտորել  ավելի քան մեկ միլիոն հայերի ցեղասպանության միջոցով․ որը Ադոլֆ Հիտլերը նշեց որպես Հոլոքոստի ոգեշնչում:
Հայերն ասում են, որ պատահական չէ, որ Թուրքիայի գլխավոր դաշնակիցը՝ Ադրբեջանը, 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայաբնակ անկլավի վրա անսպասելի հարձակման ժամանակ օգտագործեց ԱՄՆ-ի կողմից տրամադրված թուրք օդաչուների F-16 ինքնաթիռները՝ գործելով թուրքական հատուկ ջոկատների հետ միասին: Հարձակումը տեղի է ունեցել նորանկախ Հայաստան՝ Օսմանյան կայսրության ներխուժման 100-ամյակին։
Իլհամ Ալիևը Էրդողանի համար նույնն է, ինչ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի համար. Ալիեւը, ըստ էության, Էրդողանի մինի «ես»-ն է։
Այժմ իրավիճակը հասնում է կրիտիկական կետի. քանի որ Բայդենի վարչակազմը ձգտում է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև, Ալիևը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյաները մատաղի գառներ դառնան։ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը, որն ապահովում է օգնության և մարդկանց ազատ հոսքը քրիստոնեական անկլավի ներսում և դրանից դուրս: Երաշխավորը Ռուսաստանն էր, ու շեղվեց։
Հոլոքոստից հետո աշխարհն ասաց՝ «Այլևս երբեք»: Հիսուն տարի անց, Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների ջարդից հետո, չնայած միջազգային ենթադրյալ պաշտպանությանը, դիվանագետները կրկին երդվեցին՝ «Այլևս երբեք»:
Այսօր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը դառնում է նոր Սրեբրենիցա, և մարդկանց ոչ թե դատարկ հռետորաբանություն, այլ գործողություն է պետք։ Բայդենի վարչակազմը ձգտում է խաղաղության, բայց կայուն խաղաղությունը հիմնված է արժեքների վրա: Որպեսզի ժողովրդավարությունը հաղթի, և որպեսզի Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաները գոյատևեն հազարամյակներ շարունակ բնակեցված հողում, Արևմուտքը պետք է անի ավելին, քան պարզապես խոսքերն են։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: