ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանն ուղղակի պատրաստ չէ Լաչինի միջանցքի հարցը կարգավորել իրավական ճանապարհով. իրավագետ

Լաչինի միջանցքում առկա իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել իրավական տիրույթից։

Առնվազն երկու շատ հեղինակավոր դատական ատյանները՝ ՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ի արդարադատության դատարանըn անդրադարձան խնդրին՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը, զուգահեռաբար մերժելով Ադրբեջանի հակընդդեմ հայցերը, բայց այդքանից հետո, ցավոք, եկել ենք մի հանգրվանի, որ նույնիսկ ամենահեղինակավոր միջազգային դատական ատյանների որոշումները չեն կատարվում։         
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Արտակ Ասատրյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը։ 
ՄԻԵԴ-ը հուլիսի 12-ին, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը, որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, որով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: ՄԻԵԴ-ը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը, և այն պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի կողմից։
«ՄԻԵԴ-ի որոշումն արդեն իսկ գտնվում է ԵՄ նախարարների կոմիտեի լիազորությունների տիրույթում, քանի որ դատական այդ ատյանի վճիռների կամ որոշումների նկատմամբ հսկողությունն իրականացվում է տվյալ կառույցի կողմից։ Դեռ ընթացիկ տարվա հունվարին անդրադառնալով արդեն իսկ մեկամսյա վաղեմության որոշման կատարմանը՝ նախարարների կոմիտեն արձանագրել էր խնդիրներ և կոչ էր արել Ադրբեջանին ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան երկկողմանի շարժը Լաչինի միջանցքով։ Դրանից հետո եղան նոր զարգացումներ և կարճ ժամանակ անց ՄԱԿ-ի միջազգային դատարանը փետրվարին ևս հայկական կողմի գանգատի շրջանակում կայացրեց միջանկյալ միջոցի որոշում՝ հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու պարտավորեցնելով Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը»,- հիշեցրեց Ասատրյանը։
Հունիսին տվյալ հիմնախնդրին անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ն՝ ընդունելով համապատասխան բանաձև, բայց կյանքը ցույց տվեց, որ նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար խնդիրներ են ծագել Ադրբեջանի իշխանության գործողությունների պատճառով, և ներկայումս, ըստ իրավագետի, Լաչինի միջանցքի հետ կապված որևէ լուրջ ակնկալիք կամ հուսադրող բան չկա։ ՄԻԵԴ-ի որոշումը հերթական փաստաթուղթն էր, որը, ցավոք սրտի, ոչինչ չտվեց իրավիճակը փոխելու առումով։
Անդրադառնալով այն հարցին, թե իրավական ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ տվյալ փաստաթուղթն Ադրբեջանի հետագա ապակառուցողական վարքագծի պարագայում, Ասատրյանը նշեց, որ թեև դատական ատյանի կանոնադրության 46-րդ հոդվածի կոնտեքստում կա պարտավորությունների խախտման վարույթի կամ ընթացակարգի հարուցման մեխանիզմ, որը վերաբերում է վերջնական վճիռների կատարմանը, այդուհանդերձ, դա, գուցե, դասական առումով հնարավոր չէ պրոյեկտել Լաչինի միջանցքի իրավիճակին առնչվող վերջնական վճռի հետ, որովհետև մեր կողմից քննարկվող հարցը որոշվել է միջանկյալ միջոց կիրառելու որոշման շրջանակում, հետևաբար դժվար է ասել, թե որքանով է հնարավոր, որպեսզի ԵՄ նախարարների կոմիտեն դիմի դատարանին՝ Ադրբեջանի պարտավորությունների հարցը քննարկելու համար։
«Լաչինի խնդրի առնչությամբ միջազգային ատյաններ դիմելով՝ հայկական կողմը ցույց տվեց, որ ինքն արեց իրավական բոլոր հնարավոր քայլերը, կիրառեց բոլոր կառուցակարգերը, որպեսզի խնդրին լուծում տրվի իրավական ճանապարհով, սակայն Ադրբեջանն ուղղակի պատրաստ չէր և հիմա էլ պատրաստ չէ հարցը կարգավորել։ Պարզապես հայկական կողմը նման քայլով խուսափեց քննադատությունից, թե ինչու նախապես չի դիմել միջազգային դատական ատյաններ։ Մյուս կողմից ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի որոշումները զուտ քաղաքական հարթությունում Ադրբեջանի դեմ օգտագործելու հնարավորություն են ընձեռում։ Դրանք կարող են դրվել բանակցությունների հիմքում կամ դրանց ընթացքում մշակվող փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքների առանցքում՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից բարի կամք չի դրսևորվել, ուստի չի բացառվում, որ քաղաքական ճանապարհով ինչ-որ ներգործություն լինի՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, բայց դա ապագայի հարց է»,- եզրափակեց միջազգային իրավունքի մասնագետը։        
Մանվել Մարգարյան                 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: