ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԵՆՔ, ԴՐՍԻՑ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐՍ, ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆՔ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՎԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՆ

Եվ ահա Սրբազան հայրը, մամուլով տարածած հայտարարությամբ, Պատգամավորական ժողովի Նորընտիր կազմին հրավիրել է "ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ"։ Հետո սկսվելու է քրտնաջան աշխատանք, ընտրվածների այն մեծամասնության կողմից, որը թեկուզ որոշակի թվով բանիմաց մարդիկ է իր մեջ ընդգրկում, բայց ընտրապայքարի օրերին նրա անունից որոշակի ծրագիր չի ներկայացվել և նրա ընտրության համար էր, որ կիրառվեցին թույլատրվող ու չթույլատրվող բազմաթիվ ու բազմազան "հնարքներ"։

Ավարտվեց։
Եվ ահա Սրբազան հայրը, մամուլով տարածած հայտարարությամբ, Պատգամավորական ժողովի Նորընտիր կազմին հրավիրել է "ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ"։
Հետո սկսվելու է քրտնաջան աշխատանք, ընտրվածների այն մեծամասնության կողմից, որը թեկուզ որոշակի թվով բանիմաց մարդիկ է իր մեջ ընդգրկում, բայց ընտրապայքարի օրերին նրա անունից որոշակի ծրագիր չի ներկայացվել և նրա ընտրության համար էր, որ կիրառվեցին թույլատրվող ու չթույլատրվող բազմաթիվ ու բազմազան "հնարքներ"։
 
Թեհրանահայ Թեմի գործունեության տարածքում իշխող քաղաքական կառույցը ` ՀՅԴ֊ն, ի սկզբանե  ծրագրեց իր անելիքը։ 
Յոթ տարի անց և երեք տարվա ուշացումով անցկացվելիք ընըրությունները, նախ հետաձգեց անսահմանափակ ժամկետով, ապա սկսեց հետևողականորեն աշխատել։
 
Համայնքային ամբողջ մարմիններն ու կառույցները , որպես միջոց օգտագործվեցին, և ի սկզբանե այնպես դիրքավորվեցին, որ ասեսէ "մերոնք" "օտարների" հետ պայքարի մեջ են մտել, հանուն ազգային սրբությունների փրկության . . . Այդ հիմամբ ինչ լուտանքներ որ չտարածվեցին մրցակիցների հասցեին։
Հետաքրքիր պահվածք ունի այս ՀՅԴ֊ ն։ Նախ քարոզում է, որ ազգային արժեքների պահպանման համար, բոլորդ եկեք, հետո սկսում է թշնամի փնտրել իրեն չհավանող, ազգայինների մեջ։ Դա իհարկե ոմանց անհրաժեշտ է, որպեսզի կարողանան, իրենց շարքերում առկա հետքրքրասեր ու նվիրված անհատներին զբաղեցնել, կանխելով հավանական հարցումների ճանապարհը և ապա թույլ չտալ, որպեսզի խելամիտ ու համոզիչ ծրագրի բացակայությունը , հանգեցնի շարքերի ջլատումին։
 
Նախապես, ընտրությունների կազմակերպման համար նշանակվել էր Կենտրոնական ընտրական հանձնախումբ, որի մեջ ընդգրկվել էին, կուսակցության համակրանքը վայելող ութը(8) և այլ խմբերից ներկայացված երեք (3) անձինք։
Թեկնածուների խուռներամ մասնակցությամբ անցել էր գրանցման պրոցեսը և ապա, հանկարծ հետաձգման առաջարկը վրա էր հասաել, անհիմն բայց լիովին հասկանալի։
Կառույցը աշխատանքի անցավ իր պրոֆեսիոնալ խմբով։ Կազմակերպվեցին` և տեղական ակտիվի գնահատման ծրագրեր, և ցուցահանդեսներ, և այցելություններ, և գեղարվեստական ծրագրեր, և մարզական հանդիպումներ, և դպրոցական ու մանկապարտեզային հանդիսություններ, և ծնողական խորհուրդների ու ուսուցչական կազմերի և շատ ու շատ այլ միջոցառումներ, որ երանի թե մշտական ու տևական բնույթ ունենան։
Ի վերջո Հայաստանից բերվեցին երգիչներ ու անվճար համերգներ կազմակերպվեցին։ Լավն է չէ՞, անվճար` ձրի համերգ։ Իմացողների հաղորդման համաձայն, այդ ձրի համերգների համար կատարված ծախսերը չորսից ֊ վեց միլիարդ թումանի է հասել, դրան ավելանում է նաև բազմազան այլ շռայլություններ և տպագիր նյութերի տարափ, իսկ դա այն պայմաններում, երբ համայնքային բյուջեի մեծ մասը գոյանում է, համայնքի գույքերի վաճառքից . . .
 
ԿԸՀ֊ն թաղային ենթահանձնախմբերը կազմեց նույն միակողմանի մոտեցմամբ, յուրաքանչյուր թաղամասում այլ խմբերից ընդունելով սահմանափակ թվով մարդիկ։ Տասնհինգ ընտրատեղամասերից, Ոչ մի տեղամասում ոչ֊ յուրային նախագահ չկարգվեց, Զեյթունի երկու տեղամասում, այլ խմբերից փոխնախագահ նշանակեցին, բոլոր տեղերում պահպանելով իրենց համակիրների քանակական անբնական գերակշռությունը։ Քաղաքի կենտրոնում բացարձակ մենաշնորհ պահպանեցին ։
Իրենք ձևեցին, իրենք կարեցին իրենք հագան։
Այսպիսով ստեղծվեց բոլոր նախադրյաները
 " նորմալ" ընտրություններ անցկացնրելու համար։ 
 
Թեհրանում, ամենահամեստ հաշվարկներով, ապրում է հայերի մեծ քանակություն և համեմատական կարգով, ընտրություններին մասնակցած 5655 հոգին, թեկուզ ավելի քան 29 տոկոսով ավելին է քան նախորդ շրջանում քվեարկած շուրջ 4000֊ ը, բայց բուն, հայ ազգաբնակչության ընտրազանգվածի թվի մոտ 20 տոկոսն է կազմում։
 
Եվ "Կայուն համայնքը" այդ 20 տոկոսանոց մասնակցության պայմաններում կարողացավ տոնել այնպիսի հաղթանակ, որը նունիսկ կուսակցության գաղափարական մամուլում արտացոլվեց։
Մեծ հաջողություն` 57 տոկոսանոց հաղթանակ, որը Թեհրանի ընտրազանգվածի ընդամենը 11.4 տոկոսն է կազմում։ Եվ իհարկե դա չի նշանկում, որ քննադատողների վիճակը շատ փայլուն է։
Չենք չարախնդում, չենք ուրախանում, ցավալի փաստի գրանցման համար, բայց կարծում ենք չսթափվելը, հատկապես չարագուշակ արտագաղթի վերսկսվելու դեպքում, կարող է կործանարար լինել։ Դա ասված է նաև մեր` "ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ" ծրագրի նախաբանում։
 
Եթե սիրելի ընթերցողը համաձայն լինի, անցնենք թաղերով և տեսնենք թե ինչպիսի պատկեր է մեզ մատուցվում։
 
Նարմաք, Զարքեշ, Վահիդիե, կամ ընդհանուր վերցրած "ՍԱՍՈՒՆ" թաղամասում քվեների մանրացված թիվը 17531 է, որից` "Միասնության դաշինքն" ստացել է 7562 քվե, իսկ "Կայուն համայնքն` ստացել է 10069 քվե։
 
Մաջիդիե` "ԶԵՅԹՈՒՆ" թաղամասում քվեների մանրացված թիվը 16828 է, որից "Միասնության դաշինքն" ստացել է 2939, "Կայուն Համայնքը" 6884, իսկ "Անկախ թեկնածուների միասնությունը" 7005 քվե։
 
Թեհրանի կենտրոնում կուտակվել է 17331 քվե 
 որից 4970֊ն ստացել է "Միասնության դաշինքը" և 12361֊ը "Կայուն Համայնքը"։
 
Հեշմաթիե` "Սարդարապատում" "Կայուն համայնքը" 306 , իսկ չեզոք անձը 50։
 
Ջոմհուրի` Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու թաղամաս, "Միասնության դաշինքը" 26, իսկ "Կայուն համայնքը" 54։
 
Ընդամենը` 52227 քվե
"Միասնության Դաշինքը" 15498 քվե , կամ 29/67 տոկոս, կլորը 30 տոկոս։
 
"Կայուն համայնքը" 29674 քվե , կամ 56/81 տոկոս, կլորը 57 տոկոս։
 
"Անկախ թեկնածուների միասնությունը" 7005 քվե, կամ 13/41 տոկոս, կլորը 13 տոկոս։
 
Փաստորեն նորմալ` հայավարի և քրիստոնեաբարո ընտրությունների դեպքում Թեհրանի 39 տեղերը պետք է հատկացվեն ըստ հետևյալի
"Միասնության դաշինք" 12 տեղ
"Կայուն համայնք" 22 տեղ 
"Անկախ թեկնածուների մասնությունը" 5 տեղ։ 
 
 Ներկա պատկերն է` "Միասնության դաշինք" 2 տեղ, "Կայուն համայնք" 32 տեղ,
"Անկախ թեկնածուների միասնություն" 5 տեղ։
 
Ավելացնենք նաև , որ ասվում է թե "Սասունում" ծեծկռտուք առաջացնելով խախտվել են ընտրությունների բնականոն ընթացքը և լեցոնվել դատարկ մնացած տեղամասի քվեատուփը։ Այդ նույն թաղի "Սասուն" մանկապարտեզի տեղամասում, խախտման փորձ է հայտնաբերվել։ Նախագահի և այլազգի ներկայացուցչի մասնակցությամբ։ Խարդախությունը տեղում բացահայտվել է։
Լրջորեն ապացուցված է, որ Ս. Մինաս եկեղեցում քվեարկել են շուրջ 25֊ 30 հոգի Սպահանից ժամանած մարդիկ, որոնց ծննդյան վկայականները` (շենասնամեները) ստուգվել է տեղում։ Ասվում է Սպահանից և այլ քաղաքներից շուրջ 300 հոգի քվեարկվել է թաղամասերից մեկում։
 
Ընտրությունների անցկացման գիշերվա, ժամը 12֊ին ԹՀԹ Առաջնորդարանում Թեհրանի կուսակալության փոխնախագահ, պրն Շայանի հետ հանդիպման ժամանակ,
խոսելով լիարժեք կանոնագրության բացակայության մասին նաև ընտրական տեղամասերի կազմերը կողմերից մեկի համակիրներից կազմված լինելու և այլ հարցերի մասին, պաշտոնյան առաջարկեց, որ եթե լրջորեն հարցը հետապնդում ենք, ինքը կարող է ընտրությունների չեղարկման ու կրկնության հարցը դնել։
Մենք` "Դաշինքի" և "Անկախների" ներկայացուցիչներս, իհարկե այդ բանը չէինք պահանջում, բայց հստակորեն զգուշացրինք, որ ընտրահամակարգերի այս վիճակի շարունակվելու դեպքում, այլևս կվերանայենք ապագա ընտրություններում, մեր մասնակցության հնարավորությունը . . .
 
Սրբազան Հոր հրավերով կայանալու է ընտրված պատգամավորների առաջին նիստը։ Ընտրվածների մեջ, իհարկե, բազմաթիվ բանիմաց ու շնորհալի այրեր ու կանայք կան, նրանց շնորհավորում ենք ու բեղմնավոր աշխատանքի տարիներ մաղթում . . .
 
ԵՎ ՄԵՆՔ, ԴՐՍԻՑ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐՍ, ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆՔ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՎԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՆ։ ԱՐԴՅՈՔ Ի ՎԵՐՋՈ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՐՈՂ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԸ, ԹԵ ԱՄԵՆՈՒՐԵՔ ԻՇԽՈՂ ՆԵՐԻ ԿՐՔԵՐԸ ԿՐԿԻՆ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ԵՆ ԲԱԶՄԱՀՄՈՒՏ ԿԱՌՈՒՅՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ։
 
Դոկտ․ Անդրանիկ Սիմոնյան 
Թեհրան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: