ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման մեջ գտնվող Արցախի։ Ակցիային մասնակցում են նաև հադրութցի երեխաներ, որոնց ընտանիքները 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղափոխվել են Հայաստան։

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման մեջ գտնվող Արցախի։
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կազմակերպված ակցիային մասնակցում են նաև հադրութցի երեխաներ, որոնց ընտանիքները 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղափոխվել են Հայաստան։
 
«2020 թվականին, երբ պատերազմը սկսվեց, մեկ շաբաթ անց մենք ընտանիքով հասկացանք, որ այլևս չենք կարող մնալ, և եկանք Երևան։ Հիմա այս ակցիայով պահանջում ենք, որ Լաչինի միջանցքը բացվի, և հարգվեն մեր հասակակիցների իրավունքները»,- լրագրողների հետ զրույցում ասել է 11-ամյա Արմանը։
 
Ակցիային մասնակցող երեխաներից մեկն էլ պատմեց, որ հիշում եմ իր դպրոցը, տունը,  ընկերներին, որոնց հետ խաղում էր ամեն օր։ Գևորգի հայրը հիմա Արցախում է, նա ոստիկանության ծառայող է։ Արցախի շրջափակման հետևանքով չի կարողանում հորը հանդիպել։
 
Երեխաներն ակցիային մասնակցում են «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախն ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» գրություններով շապիկներով։
 
Արցախի առողջապահության նախարարությանը կից մասնագիտական խորհրդի անդամ, բժիշկ Արամայիս Գալումյանը իր ելույթում նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախի դեմ, ահաբեկչություն է։ «Դա ահաբեկչություն է մի պետության կողմից, որը ոչ թե մասնավոր ահաբեկչական խմբավորում է, այլ ահաբեկիչ պետություն է։ Չտեսնված մի երևույթ է, երբ կարելի է 120 հազար մարդու շրջափակել, զրկել տարրական սննդի հնարավորությունից, առողջապական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Սա ի՞նչ է, եթե ոչ ահաբեկչություն։ Այստեղ պատասխանատու են բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլոր մեծ պետությունները, որոնք աշխարհում կարգեր են հաստատում։ Մենք պահանջում ենք Արցախի բնակչությանն ապահովել սննդով, առողջապահական ծառայություններով, ճանապարհով և ամեն ինչով»,- հայտարարեց  Արամայիս Գալումյանը։
 
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը իր խոսքում նշեց, որ հայությունը չի կորցրել իր հույսը, որ փափուկ ուժով էլ կարող է Արցախը փրկել։ «ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պարբերաբար ինձ անձամբ հիշեցնում է, որ իրենք քաղաքական հարցերով չեն զբաղվում։ Հարց եմ տալիս՝ միթե տոտալ շրջափակման մեջ 2 մանկահասակ երեխաների մահը քաղաքականության արդյունք չէ՞։ Ինչո՞ւ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը մինչ օրս չի բարձրաձայնել, որ այսօր տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի հանդեպ ցեղասպանությունն ընթացքի մեջ է։ Այսօր Արցախը գտնվում է հյուծման միջոցով ցեղասպանության ընթացքի մեջ»։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պարտավոր է միջնորդ լինել Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի և մեր միջև և տեղ հասցնի նրանց, որ ՄԱԿ-ը կարիք ունի վարկանիշի փրկության։ ՄԱԿ-ը չպետք է մոռանա, որ ինքը իրավահաջորդ է Ազգերի լիգայի, որը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։ ՄԱԿ-ը պետք է տիրություն անի իր բազում կոնվենցիաներին, որոնցով այսօր Արցախի Հանրապետությունը դե ֆակտո և դե յուրե կայացած հանրապետություն է»,- ասաց Ավագյանը։
 
Նա հավելեց, որ վերջերս ՄԱԿ-ի պատասխանատու պաշտոնյաներին նամակներ են հղել, որում հիշեցրել են, որ առնվազն Արցախյան առաջին պատերազմից 820 հազար հայեր փախստական են դարձել, երկրորդ պատերազմից, ինչպես ֆիքսել է հենց ՄԱԿ-ը, 26 հազար 750 փախստական կա։ «Պահանջել ենք, որպեսզի ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը գա Հայաստան և տեղում հասկանա, թե ինչ մտահոգություններ ունեն հայ փախստականները։ Երկրորդ կետով դիմել ենք, որպեսզի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցով խորհրդականը տրամադրի տեղեկատվություն, թե ՄԱԿ-ը ինչ գործողություններ է անում Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ հյուծման միջոցով տարվող ցեղասպանությունը կասեցնելու և հետագայում այն կանխարգելելու համար»,- մանրամասնեց Մարիամ Ավագյանը։
 
Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից կշարժվեն դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ կշարունակեն ակցիան։
 
 
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: