ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Daily Beast-ը՝ Պուտին-Էրդողան հարաբերությունների մասին

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ընթացքում ամիսներ շարունակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խնամքով հարաբերություններ հաստատելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ երևույթին, որոշել է «թարգել» այդ գործը, գրում է Daily Beast-ը։

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Էրդողանը հրաժարվեց  դեմ հանդես գալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, ինչն, անկասկած, կզայրացնի Պուտինին, և հայտարարեց Եվրոպական միություն մտնելու Թուրքիայի շահագրգռվածության և ջաների աշխուժացման մասին։
Նա նաև Ստամբուլում ընդունեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և օգնեց Ուկրաինա վերադարձնել «Ազովստալի» ուկրաինական մարտիկներին՝ հրաժարվելով նրանց մինչև պատերազմի  վերջը Թուրքիայում պահելու մասին Անկարայի և Մոսկվայի պայմանավորվածությունից։
Պարբերականն ընդգծում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Պուտինի հասցեին արված վիրավորանքների շարքը հաջորդել է Կրեմլի դեմ Եվգենի Պրիգոժինի և նրա գլխավորած «Վագներ» ՄՌԿ-ի ձախողված խռովությանը։ Խռովությունը չհաջողվեց, բայց Պուտինի իշխանությունը սասանվեց, ինչը, ըստ երևույթին, ստիպեց Էրդողանին կասկածի տակ առնել Պուտինի հետ իր կապը և հակվել Արևմուտքի, որպես ՆԱՏՕ-ի խոշորագույն անդամներից մեկի, հետ գործընկերությանը։
Շվեդիայում Թուրքիայի նախկին դեսպան Սելիմ Կուներալպի կարծիքով, չնայած ամբողջ այն աշխատանքին, որ արել է Էրդողանը Պուտինի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների հաստատման համար Ուկրաինայում պատերազմի ընթացքում, ձախողված հեղաշրջումից հետո Էրդողանն, ամենայն հավանականությամբ, իր կապերը բազմազան դարձնելու միջոց է փնտրում։
«Էրդողանը, հավանաբար, դա Պուտինի ուժի նշան չի համարում, ավելի շուտ՝ հակառակը․- հայտարարել է Կուներալպը The Daily Beast-ի հարցազրույցում։- Նա կարծում է, որ, ի վերջո, նա ստացել է այն ամենն, ինչ կարող էր ստանալ Պուտինից։ Պուտինը նախկինից  ավելի թույլ վիճակում է, ուստի, հնարավոր է, որ նա այնքան էլ լավ իրավիճակում չէ թուրքական տնտեսությանը նյութական աջակցություն ցույց տալու համար և այլն։ Այնպես որ, թերևս, նա այլ ուղիներ է փնտրում»։
Դեպի Արևմուտք շրջվելու որոշումը կարող է ավելի շատ պայմանավորված լինել Պուտինից հեռավորություն պահպանելու ցանկությամբ, քան կոնկրետ և անհապաղ քաղաքական արդյունքների ձեռքբերմամբ։
Տողերի արանքում կարդալով՝ պարզ է դառնում, որ Պուտինը շարունակելու է փորձել հենվել Էրդողանի վրա, որը վերջին մի քանի օրվա ընթացքում Պուտինի վրա ազդեցության  լրացուցիչ լծակ է ձեռք բերել, կարծում է թուրքական նախկին դիվանագետ Սինան Ուլգենը։
«Ասիմետրիկությունը հօգուտ Էրդողանի է, քանի որ հիմա Պուտինը Էրդողանի կարիքն ավելի է զգում, քան առաջ, այն առումով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը Ռուսաստանի հետ բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն է վարում, որը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որ իր օդային միջանցքը բաց է պահում Ռուսաստանի համար,- ասել է Ուլգենը։- Արևմտյան աշխարհին և Թուրքիային այդ հասանելիությունը կենսականորեն կարևոր է ռուսաստանյան ղեկավարության համար, և հենց դա է թույլ տալիս Էրդողանին գործել այնպես, ինչպես չէր կարող նա անել նախկինում»։
Իսկ այն, որ Էրդողանն իսկապես ԱՄՆ-ից F-16 կործանիչներ է ուզում ստանալ, նախկինի պես մազից է կախված, ընդգծում է պարբերականը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: