ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Համախմբման անհրաժեշտության մասին խոսող պառակտիչները. Մայր Աթոռը վերածվել է հակաիշխանական քարոզ անող գործիքի՝ օգտագործելով մանիպուլյացիոն և կեղծ, բայց ծանոթ թեզեր

Մայր Աթոռը մերժեց նախորդ տարվա հոկտեմբերի 28-31-ը անցկացված Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, որը հենց այդ համախմբման մասին գագաթնաժողով էր։

Արդեն երկար ժամանակ է, ինչ եկեղեցին ոչ միայն վերածվել է ընդդիմադիր գործունեություն ծավալող կազմակերպության և հրաժարվում է, օրինակ, մասնակցել պետական արարողակարգերի, հանդիպումների, որոնք ունեն նույն եկեղեցու քարոզած համախմբման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության նշանակություն ու բովանդակություն և, միաժամանակ, մասնակցում է ընդդիմության կողմից կազմակերպված քաղաքական միջոցառումներին, այլև այժմ էլ դարձել է հակաիշխանական ու մանիպուլյատիվ, կեղծիք քարոզող լուրջ գործիքի։ Ընդ որում, այս ամենը հովանավորվում և կազմակերպվում է հենց Մայր Աթոռի կողմից. առանձին հոգևորականների վարք կամ դիրքորոշում չէ։ Մի կողմ թողնելով բազմաթիվ օրինակներ՝ բերենք թարմերը, թե ինչ են քարոզում բարձրաստիճան հոգևորականները, և թե ինչ կեղծիքներ ու մանիպուլյացիա է պարունակում այդ քարոզը։ Ճիշտ այնպես, ինչպես անում է քաղաքական ընդդիմությունը՝ նույն ձեռագրով, ուղղակի օգտագործելով ժողովրդի՝ եկեղեցու և քրիստոնեության նկատմամբ տածած հավատն ու ակնածանքը։

Երեկ 168.am-ի ՌԵՎՅՈՒ հաղորդման ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, անդրադառնալով համազգային համախմբման անհրաժեշտությանը, ասում է, որ դա պետք է նախ և առաջ անի առաջնային մանդատ ունեցող իշխանությունը։  Բնավ չենք ասում, որ դա այդպես չէ, բայց այդ դեպքում ինչո՞ւ Մայր Աթոռը մերժեց նախորդ տարվա հոկտեմբերի 28-31-ը անցկացված Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, որը հենց այդ համախմբման մասին գագաթնաժողով էր։ Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ է եկեղեցին մասնակցում ընդդիմադիրների կազմակերպած քաղաքական միջոցառումներին, որոնք ունեն ներքաղաքական բովանդակություն, այդ հավաքներն ունեն իշխանության համար պայքարի, եթե կուզեք՝ աթոռակռվի նպատակ։

Գերաշնորհ Տերը հարցին, թե եկեղեցին ի՞նչ այլընտրանք է առաջարկում Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար, քան դա անում է գործող իշխանությունը, ասում է, թե դրա համար պետք է ունենալ ինֆորմացիա, որն իրենք չունեն, բայց նաև վստահություն չունեն, որ իշխանությունը անում է ամեն հնարավորը։ Ավելին՝ արքեպիսկոպոսը քաղաքական հայտարարություն է անում՝ նշելով, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։ «Պետք է փոխվի իշխանությունը, և ձևավորվի այնպիսի իշխանություն, որը բավարար վստահություն կներշնչի մարդկանց մոտ՝ պետական շահերը սպասարկելու համար»,- ասում է արքեպիսկոպոսը։

Կրկին հարց է առաջանում՝ ո՞ր մարդկանց մասին է խոսքը։ 2021-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հենց այն լեգիտիմ գործիքն էին, որ հնարավորություն տվեցին մարդկանց կատարելու ընտրություն և իշխանությունը հանձնելու այն թիմին, որն իրենց մեջ բավարար վստահություն էր ներշնչում։ Եթե գործող իշխանությունը Մայր Աթոռի կամ հոգևորական դասի մեջ վստահություն չի ներշնչում, դեռ չի նշանակում, որ մարդկանց մեջ չկա վստահություն գործող իշխանության նկատմամբ։ Հոգևորականները ունեն այնքան ձայնի իրավունք, որքան ՀՀ մյուս քաղաքացիները, և հոգևոր դասի մեջ անվստահություն ունենալը չի նշանակում, թե հոգևորականի ասած՝ այդ մարդիկ չունեն վսստահություն իշխանությունների նկատմամբ։ Եվ հաջորդը՝ այդ ովքե՞ր են այն վստահելիները, որ պետք է գան իշխանության։ Եվ այդ ի՞նչ մեթոդներով պետք է գան, եթե ընտրություններում ավելի քան 2 տասնյակ ուժերից հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ 

Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը խոսում է նաև եկեղեցու արած քարոզի մասին՝ նշելով, որ այդ քարոզը պետք է ուղղված լինի մարդկանց։ Բայց արքեպիսկոպոսը հաղորդման մեջ խոսում է համախմբող քարոզի մասին, ապա առաջ բերում խորհրդարանական ընդդիմության տարածած թեզերը, թե իբր կա կարգախոս, որն ասում է՝ «Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք»։ Կարծում եմ՝ ձեռագիրն ակնհայտ է։ Իսկ իրականում ի՞նչ է քարոզում եկեղեցին, բացի հրաժարականի կոչեր անելուց։  

Օրինակ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը առիթը բաց չի թողնում քաղաքական քարոզ անելու՝ անգամ պատարագների ընթացքում և դրանցից հետո։ 

Տավուշի թեմը կրկին երեկ ֆեյսբուքյան էջով հրապարակել է խաչքարի օծման արարողությունից մի հատված, որտեղ Գալստանյանը զբաղված է հակաիշխանական քարոզով՝ զուգորդված մանիպուլյացիաներով և կեղծիքներով։ «Էսօր մենք շնչում ենք, մեզ ասում են՝ մի շնչեք, կարող է պատերազմ լինի։ Խաչքար ենք օծում, Արցախի օրհներգն ենք երգում, Հայաստանի օրհներգն ենք բարձրաձայնում, մեզ ասում են՝ մի արեք, պատերազմ կլինի...»,- հրապարակման հենց սկզբում ասում է Տավուշի թեմի առաջնորդը։ Հատկանշական է նաև, որ հենց և բացառապես այդ հատվածն է կտրված և տեղադրված Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում, ու բացակայում է խաչքարի օծման բուն արարողությունը։ Այսինքն՝ նույնիսկ թեմի ֆեյսբուքյան էջը օգտագործվում է ոչ թե քրիստոնեական, կրոնական քարոզ կամ ինֆորմացիա փոխանցելու, այլ՝ հակաիշխանական քարոզ անելու համար։ Տպավորություն է, որ ինչ-որ ընդդիմադիր քաղաքական կառույցի ֆեյսբուքյան էջ է։ Եվ ահա այս մարդիկ խոսում են համախմբման, միասնական լինելու անհրաժեշտության մասին։ Նույնիսկ իմաստ էլ չկա խորանալու եկեղեցականների արած քարոզի կեղծ ու մանիպուլյատիվ բնույթի մեջ, որոնք ճիշտ և ճիշտ կրկնում են խորհրդարանական ընդդիմության բառապաշարն ու տարածած կեղծ թեզերը։ 

Ցավալին այն է, որ այս մարդկանց պատճառով բազմաթիվ քաղաքացիներ հիասթափվում են եկեղեցուց՝ այն ասոցացնելով անձերի հետ։ Մյուս կողմից էլ՝ հավանաբար, որևէ վտանգավոր բան չկա դրանում՝ այս հոգևորականները ոչ Աստված են, ոչ էլ քրիստոնեություն, ու մեծ հարցական է, թե որքանո՞վ նրանք կապ ունեն այդ ամենի հետ։ 

Վովա Հակոբյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: