ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ից պահանջեցին միջազգային բոլոր կառույցներին ներկայացնել ամբողջ իրականությունն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական հահրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գրասենյակ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ով հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների անունից պահանջ է ներկայացնում և ակնկալում է, որ ամենասեղմ ժամկետում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի գրասենյակն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ, իրավիճակն ամբողջապես արտացոլող տեղեկատվություն կփոխանցի միջազգային բոլոր կազմակերպություններին։ «Մենք այս պահանջը ներկայացնում ենք և խնդրում ենք փոխանցել Առաքելության ղեկավարին։ Մենք արդարացիորեն ակնկալում ենք, որ առաջիկայում ԿԽՄԿ-ն հայտարարությամբ հանդես կգա և Արցախի ժողովրդին կտա տեղեկատվություն, որ իրավիճակի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան փոխանցվել է միջազգային  կառույցներին։
Բնականաբար, առաջնահերթ դուք պարտավոր եք և պետք է ամբողջ իրավիճակը պատշաճորեն ներկայացնեք ձեր կենտրոնական գրասենյակին և հետևողականորեն պնդել, որ այդ տեղեկությունը՝ որպես արդեն իսկ վաղուց վառված կարմիր լույս, փոխանցվի միջազգային կառույցներին։ Ցավում եմ, որ մինչ այս, որ մենք ունեցել ենք դեպքեր, երբ, հղում անելով ձեր կողմից տեղեկատվության վրա, մեզ պարզաբանել են, որ իրավիճակն Արցախում աղետալի կամ օրհասական չէ։ Ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, ընդունեք և պատասխանատու գտնվեք Արցախի ժողովրդի նկատմամբ։ Սա քաղաքականություն չէ, սա միջազգային հարաբերություն չէ, խոսքն Արցախի բազմաչարչար ժողովրդի կյանքի և ապրելու մասին է»,- հայտարարեց Ներսիսյանը։
 
ԿԽՄԿ-ի Արցախի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն շատ լավ տիրապետում է, թե ինչ է կատարվում Արցախում, տեսնում է այն տառապանքները, որոնց միջով անցնում է Արցախի ժողովուրդը։ «Միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող այս կազմակերպությունը  ունի հրապարակային չխոսելու սկզբունք։ Միգուցե, հենց այդ սկզբունքն է, որ մինչև այսօր մեզ այս իրավիճակում է պահում։ Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ես խնդրում եմ՝ զեկուցեք ՄԱԿ-ին, զեկուցեք միջազգային բոլոր կազմակերպություններին, զեկուցեք, թե ինչ է կատարվում այստեղ, զեկուցեք, որչ այս ժողովուրդը գտնվում է ցեղասպանության վտանգի տակ։ Դուք տեսնում եք չէ՞, թե ինչ է կատարվում այստեղ։ Միակ խնդրանքս է, որ ահազանգեք, թե ինչ է կատարվում այստեղ, կարևոր չէ՝ դա կանեք հրապարակային, թե ոչ հրապարակային, ուղղակի ահազանգեք»,- ասաց Ստեփանյանը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: