ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը Գյումրիում ներկա է գտնվել Սուրբ ու Անմահ Պատարագի

Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում հուլիսի 13-ին Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէի ձեռամբ և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի ներկայությամբ տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  պատարագին ներկա էին Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակը, ԱՄՆ և Կանադայի հայ կաթողիկե առաջնորդը, կաթողիկե քահանայաց դասը, հավատացյալներ։
Պատարագի ընթացքում կարդինալ Պարոլինը փոխանցեց  Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ նշելով, որ Հայաստան է եկել որպես խաղաղության բանագնաց՝ հույսով ու զորակցութամբ։ «Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն իր առաքելական օրհնությամբ կամենում է ամրապնդել ձեզ հավատքի, սիրո ու միության մեջ, որպեսզի դուք զգաք ձեզ Աստծո կողմից սիրված։ Սիրով ողջունում եմ այստեղ ներկա բոլորիդ, իմ սիրալիր ողջույնը փոխանցում եմ Հայ Առաքելական եկեղեցու և ուրիշ դավանանքների բոլոր եղբայրներին։ Յոթ տարի առաջ՝ 2016 թվականին, Ֆրանցիսկոս Պապն իր եռօրյա առաքելական ճամփորդությունը կատարեց Հայաստան՝ հանուն  Կովկասի  խաղաղության և միջեկեղեցական երկխոսության։ Նորին Սրբություն Գարեգին Բ հետ աղոթեց քրիստոնյաների միջև միության համար,  Ծիծեռնակաբերդում էլ աղոթեց Մեծ Եղեռնի՝ հայերի դեմ գործած մեծ ցեղասպանության զոհերի համար, աղոթք հնչեցրեց հայ և թուրք  ժողովուրդներ հաշտության ու Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար։ Մեր այս աշխարհը հույսի, եղբայրության կարիք ունի։ Քրիստոնյան՝ մեզանից յուրաքանչյուրը, Աստծո կողմից կանչված է Աշխարհի համար լույսի նշան լինելու»,-իր խոսքում նշեց կարդինալ Պարոլինը։
Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի պետքարտուղարը լսեց 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին և շիրակցի գերեվարված զինվորների հարազատներին՝ խոստանալով իրենց որդիների վերադարձի խնդրանքը փոխանցել սրբազան քահանայապետին։        
 
Արմենուհի Մխոյան      


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: