ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ վարչապետը Կոտայքում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին

Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին:

Վարչապետը նախ եղել է Հրազդանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ գրասենյակի նպատակն է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետությունը, թափանցիկությունը և հասանելիությունը, քաղաքացու և համայնքապետարանի միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցություն ապահովել: Ընդգծվել է, որ գրասենյակն զգալիորեն հեշտացնում է համայնքապետարանում իրականացվող գործընթացները։ ՔՍԳ-ն հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հրազդանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16,6 մլն դրամ:
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:
Հրազդանում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել նաև թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024 թվականի օգոստոսին: Ավելի քան 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ: Ծրագիրն իրականացվում է ԱԶԲ-ՀՀ կառավարություն համագործակցությամբ: Նախատեսվում է կառուցել սեյսմակայուն՝ առնվազն 9 բալ երկրաշարժի համար նախատեսված էներգախնայող դպրոց, որը նախպատեսված է շուրջ 432 աշակերտի համար։
Այնուհետև վաչապետն ուղևորվել է Ծաղկաձոր, որտեղ ծանոթացել է սպորտբազայից մինչև Սևանի մայրուղի ձգվող 10 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 1,2 մլրդ դրամ: Շինաշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Հաջորդիվ Կառավարության ղեկավարին են ներկայացվել Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17-19 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2023 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 463 մլն 696 հազար դրամ: Արդյունքում նախատեսվում է հիմնանորոգել Փյունիկ բնակավայրի 2 կմ հատվածը, կառուցել ջրահեռացման համակարգ։
Վարչապետն այցելել է Փամբակի լեռնաշղթայի Ակնալեռ լեռան ստորոտում գտնվող ջրերի շշալցման գործարան, որը կառուցվել է «Էյ ընդ Էմ ռեյր» ընկերության կողմից, ծանոթացել վերջինիս գործունեությանը: Ամբողջությամբ ավտոմատացված հանքային և աղբյուրի ջրերի շշալցման արտադրական համալիրի կառուցումն իրականացվել է 2019-2020թթ., գործարկվել է 2020թ. աշնանը:
Ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է 30 մլն եվրո։ Ստեղծվել է 90 աշխատատեղ: Նշվել է, որ նախատեսվում է անցնել հերթափոխով աշխատանքի, ինչի արդյունքում կավելանա աշխատատեղերի քանակը: Արտադրանքն սպառվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Միջին Արևելքի երկրներ, ԱՄՆ, Լեհաստան: Քննարկվում են նաև հնարավոր համագործակցության ուղիներ Եվրոպական մի շարք երկրների հետ:
 
Նոր Գեղի–Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2022 թ.-ին, իրականացվել է աշխատանքների մոտ 80%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 290 մլն դրամ: Արդեն իսկ կառուցվել է 8 կմ-ն, 2 կմ-ի շինարարությունն սկսվել է 2023թ.:
Վերանորոգվում է նաև Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15,6 կմ հատվածը: Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 290 մլն դրամ:
Հիմնանորոգվում է նաև Աբովյան-Արզնի-Նոր Գեղի հանրապետական նշանակության ճանապարհը: Աշխատանքները մեկնարկել են 2022թ.։ Ծրագիրը գտնվում է ավարտման փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը 498 մլն դրամ է: Արդյունքում՝ նախատեսվում է հիմնանորոգել Աբովյան քաղաքի մուտքի 1.4 կմ հատվածը, կառուցել մայթեր և ջրահեռացման համակարգ: Վերոնշյալ ճանապարհների վերակառուցման աշխատանքների միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից:
Վարչապետը Կոտայքի մարզում ծանոթացել է նաև 2019-2022թթ. սուբվենցիայի ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Բյուրեղավան համայնքի պոլիկլինիկայի պայմաններին: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել նաև անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 112 մլն դրամ: Գրեթե 34 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը, իսկ մյուսը ֆինանսավորել է համայնքը:
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, որի կառուցման աշխատանքներն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի կողմից: Զեկուցվել է, որ կատարվել է աշխատանքների 95%-ը: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021թ., ավարտը նախատեսվում է մոտ ժամանակներս: Ծրագրի ընդհանուր արժեքը 306.7 մլն դրամ է: Դպրոցը կկարողանա ընդունել 100 աշակերտի:
Ակունք համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է համայնքի համար ձեռք բերված տեխնիկական միջոցներին: 2020-2022թթ. սուբվենցիայի ծրագրի շրջանակում ձեռք են բերվել 2 աղբատար, 1 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա՝ ջրցան /աղցան/, 1 վերամբարձ կռունկ և 160 աղբարկղ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 167,5 մլն դրամ է, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 83,7 մլն դրամ։ Համայնքի կարիքների համար ձեռք է բերվել հատուկ տեխնիկա, որոնց միջոցով իրականացվում է համայնքի կոմունալ սպասարկման մեծ մասը:
Գառնի համայնքում Կառավարության ղեկավարն այցելել է ծիրանի և կեռասի ինտենսիվ այգի, որը հիմնվել է 2022թ.։ «Գառնի ֆուդ» ընկերության և պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 154 մլն դրամ: 16,5 հա հողատարածքի վրա նորագույն տեխնոլոգիաներով հիմնվել են ծիրանի և կեռասի այգիներ:
Նույն համայնքում վարչապետը ծանոթացել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գառնի տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրին: Աշխատանքները մեկնարկել են 2021թ., իրականացվել են աշխատանքների 95%-ը: Ծրագրի ընդհանուր արժեքը 533 մլն դրամ է: Ենթածրագրի շրջանակում նախատեսվում է ճանապարհների և մայթերի վերականգնում՝ Ալեքյան փողոցում, որը սկսվում է Հ3 մայրուղուց մինչև Գառնիի քաղաքապետարանի գրասենյակ (800 մ), Մարզպետունի փողոցում (600 մ), Շահումյան փողոցում, Չարենցի փողոցում:
Պետք է իրականացվեն նաև փողոցների երկշերտ ասֆալտապատման աշխատանքներ: Ճանապարհների ընդհանուր երկարությունը 1.945 կմ է, լայնությունը՝ 5,4-10,0 մ: Կնորոգվեն նաև Ալեքյան և Մարզպետունի փողոցների 70 տնային տնտեսությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ներառյալ՝ 1930 մ կոյուղու փոխարինումը և 2294 մ ջրատարի փոխարինումը: Կկառուցվի մեքենաների կայանման տարածք, կտեղադրվի լուսավորության համակարգ: Ծրագրի նպատակն է նպաստել համայնքում տուրիզմի զարգացմանը:
Ջրվեժ համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է համայնքի նորակառույց մանկապարտեզի պայմաններին: Ներկայացվել է, որ 2020-2022թթ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2020թ. մեկնարկել և 2022թ. ավարտվել են 4919քմ հողատարածքի վրա երկհարկանի մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Մանկապարտեզը համալրվել է անհրաժեշտ գույքով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 707 մլն դրամ, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 347,27 մլն դրամ։ Մանկապարտեզն օգոստոսից կկարողանա ընդունել 190 սան:
 
Վարչապետը Կոտայքի մարզում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
 
Աղբյուր՝ armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: