ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները Բաքվի համար շատ կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ: Այս մասին կիրակի օրը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանա-իրանական հարաբերությունները Բաքվի համար շատ կարևոր են տարածաշրջանային զարգացման և անվտանգության տեսանկյունից, Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ, վերջին շրջանում երկու երկրների միջև լարվածություն է առաջացել, ինչի համար կային շատ լուրջ պատճառներ։ Մենք տեսնում ենք Իրանի մտադրությունը՝ լուրջ քայլեր ձեռնարկել տարաձայնությունների վերացման ուղղությամբ, այդ դեպքում Ադրբեջանը համարժեք փոխադարձ քայլեր կձեռնարկի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի այցը Ադրբեջան, նրա մասնակցությունը Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը հուլիսի 5-6-ին, ինչպես նաև Իրանի ղեկավարի հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրա խոսքով, այս հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք լարվածություն են առաջացրել երկու երկրների միջև։
Բաքվի և Թեհրանի հարաբերությունները հատկապես սրվել են այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը և վիրավորվել էին նրա երկու գործընկերները։ Միջադեպից հետո Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր դիվանագիտական գործունեությունը, իսկ նրա աշխատակիցներն ու նրանց ընտանիքները տարհանվել էին Ադրբեջան։ Ապրիլի սկզբին Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի։ Իրանական կողմը նույնպես պատասխան քայլի է դիմել՝ արտաքսելով 4 ադրբեջանցի դիվանագետի։

Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: