ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական ներդրմամբ Քարակերտում պողպատի արտադրության գործարան է հիմնվել

Քարակերտի քարաձուլման գործարանը, որն ավելի հայտնի է «Ապակիների գործարան» անունով, մոտ 35 տարի է՝ չի աշխատում: Իրանցիներն այն գնել են, վերազինել ու դարձրել պողպատի արտադրության գործարան: Միայն արդիականացման համար 5 մլն դոլար են ներդրել: 2 միլիոնն արդեն ծախսել են:

Մանսուր Մուհարամի (գործարանի հիմնադիր տնօրեն) - 1-ին փուլում արտադրելու ենք պողպատե ձուլակտորներ, իսկ 2-րդում՝ մետաղական պրոֆիլներ, մետաղալարեր ու ամրաններ: Ձուլակտորների հումքի մի մասը՝ 60 հազար տոննա, կստանանք տեղում, մնացածը կներմուծենք Իրանից:
Ընկերության հիմնադիրները նմանատիպ մի գործարան էլ Իրանում ունեն. աշխատում է տարեկան 320 հազար տոննա հզորությամբ: Պողպատագործները չեն բացառում, որ Իրանի գործարանից ձուլակտորների ավելցուկը կներմուծեն Հայաստան և կվերածեն մետաղական շինանյութի: Տարեկան 200 հազար տոննա ամրան կարտադրեն:

Արտադրությունն իրականացնելու են գերժամանակակից տեխնալոգիաներով: Ստանալու են բարձր որակի մետաղալարեր, ամրաններ ու պրոֆիլներ՝ հայկական շուկայի համար: Վրաստան ևս կարտահանեն, բայց տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց հետո: Մետաղական շինանյութերի արտադրամասում, որը դեռ կառուցման փուլում է, կտեղադրեն ամենահզոր ագրեգատը:
Ֆարշադ Իսազադե (ճարտարագետ) - Այն արտադրվել է Իրանի մեր գործարանում՝ մեր մասնագետների կողմից: Կարող է անընդմեջ աշխատել ու բարձր որակի արտադրանք թողարկել:
Ընկերությունում այս պահին 110 մարդ է աշխատում, որից 90-ը Լեռնագոգից ու հարակից համայնքներից են: 2-րդ փուլը սկսելուն պես աշխատողների թիվը կհասցնեն 450-ի՝ 190 հազար դրամ միջին աշխատավարձով:
Մանսուր Մուհարամի - 35 հոգի էլ Իրանից ենք բերել. ոլորտի նեղ մասնագետներ են, իրենց գործի վարպետներ: Նրանք այս պահին ագրեգատների կարգավորումներով են զբաղված:
Գործարանին ծանոթանալու էր եկել Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետը՝ մի շարք ոլորտների գործարարների հետ: Ներդրումային նոր հնարավորությունները չբացառեցին: Նահանգապետն ասաց՝ այդ ուղղությամբ բանակցություններ են վարում թե՛ պետական այրերի, թե՛ մասնավորի հետ:
Աբեդին Խոռռամ (ԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ) - Մեր նպատակն է հայ-իրանական գործարար կապերը հասցնել բարձր մակարդակի: Թե՛ հայկական, թե՛ իրանական կողմերը պետք է օգտագործեն ներուժը՝ տնտեսական գործակցությունն էլ ավելի ամրապնդելու, պոտենցիալ ներդրողի գործարար նախագծերն իրականացնելու հնարավորության համար:
Պողպատի գործարանը դեռ արդիականացվում է: Պատրաստ կլինի մոտ 20 օրից: Մետաղի առաջին ձուլակտորները կարտադրեն վառարանները թեժացնելուն պես:
1lurer.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: