ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախը միայն արցախցունը չէ, Արցախը համայն հայությանն է․ Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը վստահեցնում է՝ ադրբեջանական հանցավոր քայլերը չկարողացան կոտրել արցախցուն: Նրանք շարունակաբար և համառորեն իրենց հողին կարչած մնացին, թեև ապրում էին հումանիտար բեռնափոխադրումների հաշվին և հազիվ էին կարողանում ապահովել իրենց կենսական նվազագույն կարիքները:

«Վերջին 6 ամսում Արցախում ներքին կյանքը բավականին մեծ շրջադարձային իրադարձությունների միջով է անցել և արցախցիները բավականին ծանր շրջան են ապրում», - Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
 
Ներսիսյանը վստահեցնում է՝ ադրբեջանական հանցավոր քայլերը չկարողացան կոտրել արցախցուն: Նրանք շարունակաբար և համառորեն իրենց հողին կարչած մնացին, թեև ապրում էին հումանիտար բեռնափոխադրումների հաշվին և հազիվ էին կարողանում ապահովել իրենց կենսական նվազագույն կարիքները:
 
«Ամիսներ շարունակ արցախցիները ապրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումների և ռուս խաղաղապահների կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումների հաշվին: Սա ադրբեջանական կողմի համար քիչ էր, և հունիսիս 15-ից նրանք ամբողջությամբ դադարեցրին Արցախ իրականացվող հումանիտար բեռնափոխադրումը: Այս ողջ ընթացքում արցախցիները նույնիսկ գիտակցում և կանխատեսում էին, որ սա նրանց սպասվող վերջին արհավիքը չէ: Մենք գիտեինք, որ մեզ ավելի բարդ իրավիճակներ էին սպասվում, այդ իսկ պատճառով, վերջին մի քանի ամիսներին արցախցին լծվեց աշխատանքին, որ կարողանա դիմակայել էլ ավելի ահագնացող այն մարտահրավերներին, որոնք Ադրբեջանը նախապատրաստում էր Արցախի հերոսական ժողովրդի համար», - նշել է պետնախարարը:
 
Վերջինիս փոխանցմամբ՝ արցախցին այսօր գիտի հանուն ինչի է պայքարում:
«Դա մեր ինքնությունն է, մեր արժանապատվությունը, մեր հողին կարչած լինելու պարտականությունը, և ամենակարևորը, այսօր Արցախում ապրելու իրավունքի համար իրենց կյանքը զոհած մեր հազարավոր քույրերի ու եղբայրների հիշատակին արժանի լինելու զգացումն է: Թեև դժվարությունները շատ են, բայց արցախցին չի սիրում խոսել դրանց մասին»:
 
Միեւնույն ժամանակ, պետնախարարը ընդգծել է, որ այս իրավիճակում ամեն բան արցախցու վրա թողնելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Արցախը ոչ միայն արցախցունն է, այլ համայն հայությանը։
 
 
Աղբյուր՝ ejc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: